ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցում իջևանելու 5 պատճառ

1․ Դեբետը երազանք է

Ինչո՞ւ պետք է այցելել «Կոնցեպտ» հյուրանոց․ ամեն այցելու էլ կասի, որ եզակի տեղանքը հիմնական այցեքարտն է։ Հայաստանի հյուսիսարևելյան մարզը՝ Լոռին, հռչակված է իր փարթամ անտառներով, սար ու ձորերով։

Պատկերացրեք մի պահ, որ առանձնանում եք աշխարհի խաղաղ, անաղմուկ մի անկյունում, բայց կարող եք հեռավար աշխատել։ «Կոնցեպտ» հյուրանոցում սա միանշանակ հնարավոր է․ Լոռու Դեբետ գյուղի սրտում՝ ժամանակակից այս օազիսում, ավելի մոտ ես բնությանը, նրա բույրերին ու հնչյուններին։

2. Ճարտարապետական նոր խոսք

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մաս կազմող «Կոնցեպտ» հյուրանոցը սոցիալական ձեռներեցության արտահայտություն է, որն առաջարկում է ստանդարտ ու պրեմիում չափերի 12 հարմարավետ սենյակ՝ երկտեղանոց և լրացուցիչ մահճակալների հնարավորությամբ։ Ճարտարապետական ոճն արդյունաբերական դիզայնի ոգով է, որտեղ ներդաշնակորեն համադրվում են բետոնի անմշակ կոպտությունն ու տաք լույսի էլեգանտ լուծումները՝ ցեմենտի պատեր, հանգիստ կայհույք և Մեգերյան կարպետների հայկական ձեռագործ գորգ։

Հյուրանոցի և հարակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։ «Կոնցեպտ» հյուրանոցում հյուրընկալվելիս կարող եք օգտվել Հայաստանի գյուղական համայնքների կրթական ամենանորարարական՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն անվճար այցելության հնարավորությունից։ Կենտրոնը հարազատ տանիք է դարձել մարզի 1500 երեխայի ու մեծահասակի համար։

3. Առաքելություն ունեցող հյուրանոց

«Կոնցեպտ» հյուրանոցում ձեր կացությունն ուղիղ ներդրում է համայնքային զարգացմանը, քանի որ հասույթը ծառայում է ՔՈԱՖ-ի՝ Հայաստանի գյուղերի առաջխաղացմանն ուղղված ծրագրերին։ Իսկապես հրաշալի է, չէ՞, վայելել հանգիստն ու գիտակցել, որ բարի գործ ես անում գյուղաբնակների համար։

4. Մեր շեֆ-խոհարարը

Ծանոթացեք մեր շեֆ-խոհարարի՝ Ռուբեն Եղիազարյանի հետ․ խոհարարական ձեր երազանքները նրա ձեռքով համ ու հոտ են առնում։ Ավելի քան 9 տարվա ինտենսիվ փորձառությամբ՝ Ռուբենը հմտորեն մեկ ճաշացանկում է համադրում հայկական, վրացական և իտալական խոհանոցների ամենաախորժելի ուտեստները՝ անմահական տոլմայից մինչև անուշաբույր մանթի, պանրային պաստայից մինչև հյութեղ սթեյք։ Ամենանրբաքիմք հաճախորդն անգամ համերի հրավառություն կապրի։

Թե կլսեք մեր խորհուրդը, ապա խնդրելու ենք անպայման փորձել «Կոնցեպտ» աղցանը։ Իշխանի փափկամիսը՝ համադրված հազարի, վարունգի, ձիթապտղի, չերրի լոլիկի հետ ու ցողված մեր շեֆ-խոհարարի ֆիրմային սուուսով, մեր հյուրերի ամենասիրելի ուտեստներից է։

Իրական «բեսթսելլեր» է հավը ծիրանաչրով՝  համեմված կծու պղպեղով, մեխակով, անիսոնով և մեղրով:

5. Ինստագրամին արժանի #1 տեղանքը

Եթե պատրաստվում եք ուղևորվել այնպիսի վայրեր, որտեղ կարող եք ինստագրամի էջին վայել լուսանկար անել, դուք մենակ չեք։ Թե՛ մինիմալիստական ինտերիերը, թե՛ բացվող շքեղ տեսարանները ամենաինստագրամյան միջավայրն են բացառիկ լուսանկարներ ունենալու։ Հետևեք «Կոնցեպտ» հյուրանոցի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ մեր աշխատակիցների հետ անընդմեջ կապի մեջ լինելու համար։ Ու չմոռանաք մեզ էլ նշել ձեր լուսանկարում, երբ այն տեղադրեք սոցիալական մեդիայում․ մենք սիրում ենք սիրուն նկարներով հիանալ։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org