ԱՂՅՈՒՍ ԱՌ ԱՂՅՈՒՍ

Եկեք միասին կառուցենք դպրոց ապագա սերունդների համար

Նոր ուսումնական տարվան ընդառաջ հազարավոր աշակերտներ սկսում են իրենց կյանքի նոր էջը: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ ոչ բոլոր երեխաներն ունեն նույն ճանապարհն անցնելու հնարավորությունները, մասնավորապես եթե խոսքը գյուղաբնակ համայնքների աշակերտների մասին է:

Այս հիմնարար խնդիրը վերացնելու նպատակով ՔՈԱՖ-ը միավորել է ջանքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում հիմնելով ժամանակակից դպրոց, որը կբարելավի հանրակրթական ոլորտը:

 

Միացեք մեր «Դեպի դպրոց» (“Back to school”) դրամահավաք-արշավին և աջակցեք փոխակերպող ուսումնական տարածք ստեղծելու նվիրական գործին: Այս նորարարական դպրոցը ոչ միայն կտրամադրի գերժամանակակից դասարաններ և լաբորատորիաներ, այլև կկենտրոնանա ուսուցիչների հմտությունների զարգացման վրա: Ձեր առատաձեռն նվիրաբերությունների շնորհիվ մենք կկարողանանք բարելավել կրթության որակը և ձևավորել ավելի հեռանկարային ապագա Դեբետի երեխաների համար:

ՆՈՐ, ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

Դեբետում ուսումնական միջավայրի բարելավման մեր ձգտումը սկիզբ է առել առկա կառույցի անբարեկարգ վիճակից, որը բախվում է սեյսմիկ խնդիրների: Նոր դպրոցը ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ մի քանի դասասենյակներով և մասնագիտացված լաբորատորիաներով։ Հատուկ տարածքը կհամապատասխանի վարչական պահանջներին, մինչդեռ ընդարձակ տարածքները կխթանեն աշակերտների ստեղծագործական մտածողությունը: Առաջնահերթություն տալով երեխաների համապարփակ զարգացմանը՝ հատուկ սրճարանը կառաջարկի ամենօրյա սնունդ՝ խթանելու առողջ սնվելու սովորությունները, իսկ բացօթյա մարզահրապարակը հարթակ կապահովի հանգստի և սպորտի համար՝ նպաստելով ֆիզիկական բարեկեցությանը: Որպես հիմնական ուսումնական կենտրոն՝ նոր դպրոցը նպատակ ունի ապահովել կրթական ամբողջ ուղին՝ տարրականից մինչև ավագ դպրոց: Ձեր աջակցությունը կօգնի մեզ իրականություն դարձնել այս տեսլականը:

ԿՅԱՆՔԵՐ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեբետում նոր դպրոցի կառուցմանը աջակցելը հնարավորություն է տալիս փոխակերպող ազդեցություն ունենալ հարյուրավոր երեխաների կյանքի որակի վրա՝ նրանց տրամադրելով անվտանգ, նորարարական և հարստացնող ուսումնական միջավայր, որը նրանց կօգնի բացահայտել ողջ ներուժն ու կերտել պայծառ ապագա հասարակության համար:

Դեբետի դպրոցի նախաձեռնության մասին ավելին իմանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ կամ կապ հաստատել ՔՈԱՖ-ի զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանի հետ [email protected] էլ. հասցեով։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]