Սովորենք կառավարել զգացմունքները

Գիտնականներն ասում են, որ մարդու հաջողության 80%-ը կախված է EQ-ից՝ հուզական ինտելեկտից, և միայն 20 %-ը՝ IQ-ից։

«EQ-ն  կամ «հուզական ինտելեկտը» մարդու՝ հույզերը ճանաչելու, ուրիշների և սեփական մտադրությունները, վարքի դրդապատճառները և ցանկությունները հասկանալու, սեփական և ուրիշ մարդկանց հույզերը կառավարելու ընդունակությունն է»,- ասում է ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ենթածրագրի ղեկավար Թամարա Հարությունյանը։- «2017թ․ մենք որոշեցինք շահառու համայնքներից մի քանիսում  հուզական ինտելեկտի ակումբներ ստեղծել»։

«Հուզական ինտելեկտ» ակումբը անդրադառնում է հետևյալ թեմաներին. ինքնաճանաչում, ինքնազարգացում, դրական ինքնագնահատականի ձևավորում, առաջնորդություն, հույզերի կառավարում, վարքի կառավարում,ժամանակի կառավարում, սթրեսի կառավարում, կոնֆլիկտի կառավարում, քննադատական մտածողություն, արդյունավետ հաղորդակցում։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման անկյան պատասխանատու Նարինե Մովսիսյանը գտնում է, որ հույզերի կառավորումը շատ կարևոր է, և դա դպրոցներում չեն սովորեցնում․ «Երեխաները չգիտեն, թե ինչպես վարվեն սթրեսային իրավիճակներում, չեն կարողանում կոնֆլիկտներ լուծել, հաղորդակցվել։ Ակումբի հանդիպումներն օգնում են այդ հմտությունները ձեռք բերել»։

Նարինեն աշխատել է հուզական ինտելեկտի առաջին ակումբում, որը Մեծ Այրումում էր բացվել։ «Երեխաները ցանկանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել՝ «ո՞վ եմ ես», «կյանքից ի՞նչ եմ ուզում», «ինչու՞ եմ միայնակ», «ինչպե՞ս հաղորդակցվեմ մարդկանց հետ»։ Մենք, իհարկե, անմիջականորեն չենք պատասխանում այդ հարցերին, այլ օգնում ենք, որ իրենք բացահայտեն պատասխանները»։

Ակումբի սաներից մեկն ասում է, որ մինչև վերջերս ոչ մի արտադասարանական խմբակում չէր արտահայտել իր մտքերը, չէր խոսել․ «Բայց այստեղ եկա և միանգամից արտահայտվեցի»։

Երեխաներից մեկն էլ ասում է, որ նախկինում շատ էր կռիվ անում, «Իսկ հիմա էլ սուտի բաներից չեմ կռվում»։

Հուզական ինտելեկտի վերաբերյալ գիտելիքներ ստանում են նաև ՔՈԱՖ-ի շահառու համայնքների ծնողներն ու ուսուցիչները։ Երեխայի ու ընտանիքի աջակցության թիմը հաճախ կազմակերպում է թեմային առնչվող հանդիպումներ ու սեմինարներ։

Այժմ հուզական ինտելեկտի ակումբներ գործում են Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ Հացիկ, Գետաշեն, Արագածավան Սառնաղբյուր համայնքներում։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]