ԼՈՌՈՒ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԱՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ 2024 ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Այս շաբաթավերջը Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում հագեցած էր #ԵվրոպայիՕր2024 տոնակատարությունների բազմաշերտ միջոցառումներով։

Ամենամյա այս իրադարձությունը խաղաղության և միասնության խորհրդանիշ է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանում ԵՄ ծավալած գործունեությանը։ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը՝ որպես Եվրոպական միության գործընկեր, ուրախ էր կիսել այս կարևոր օրը և հյուրընկալել այն իր հարկի տակ՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում ու ՔՈԱՖ Կոնցեպտում։

Միջոցառումների մեկնարկը տրվեց «Եվրոպան մենք ենք» թեմայով լուսանկարչական ցուցահանդեսով, որի նպատակն էր ի ցույց դնել Հայաստանի տարբեր համայնքների զարգացման գործում ԵՄ մեծ ներդրումն ու աշխատանքը: Ցուցահանդեսի հաջորդ կանգառը մեդիագրագիտության վերաբերյալ աշխատարանն էր, որը ՍՄԱՐԹացիների համար վարում էին երիտասարդ ԵՄ դեսպաններ Ծովիկ Սարգսյանն ու Արթուր Զաքարե Հարությունյանը։ Ինտերակտիվ քննարկումից հետո հարթակը փոխանցվեց #EU4Region խորագրով պանելային քննարկման մասնակիցներին, որի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը։ Կարևորելով ԵՄ ծրագրերի ազդեցությունը՝ նա խոսեց այն փոխակերպող ճամփորդության մասին, որը շարունակվելու է Հայաստանի մարզերում մեր երկու կառույցների համագործակցության արդյունքում։

Իսկ պանելային քննարկմանը հաջորդեց ոչ ֆորմալ հավաքույթ ՔՈԱՖ Կոնցեպտ հյուրանոցում, որտեղ ելույթներով հանդես եկան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ «Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի մեր 6-ամյա փորձը հիմք է տալիս ասելու՝ այս կրթական կենտրոնը մեծ փոփոխություն է բերում մեր համայնքների երեխաների և իրենց ընտանիքների կյանքում, ուստի ԵՄ-ն և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներին ուզում եմ վստահեցնել, որ ձեր աջակցությամբ Սյունիքում՝ Գորիս և Կապան քաղաքներում հիմնադրվող ՍՄԱՐԹ կենտրոներով մենք նույն փոփոխություններն ենք բերելու այդ համայնքների կյանքում, որի արդյունքում համայնքի բնակիչներն ավելի են կապվելու իրենց համայնքների հետ։ Սա շատ կարևոր ներդրում է մարդկային կապիտալում և շատ կարևոր երկրի զարգացման գործում»,-նշել է Լիանան իր խոսքում։

Որպես «Եվրոպայի օր 2024» միջոցառման հաճելի ամփոփում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի բացօթյա հատվածում տեղի ունեցավ մեծ ու բազմաժանր համերգ։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Արամ MP3-ն, «Լավ Էլի» ռոք խումբը, ինչպես նաև Հայկ Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը, Դեյվ Գեոդակյանը, Արման Մնացականյանը և Դանիել Մելքոնյանը, ովքեր ներկայացան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շնորհակալություն Շառլ» երաժշտական ծրագրով:

Մենք շատ բարձր ենք գնահատում ՔՈԱՖ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկած այս կարևոր համագործակցությունը, որի մասին դեռ շատ կխոսենք։

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]