Հրանտ Թոխատյան․ մանկավարժից դերասան

Սմարթամեջի բեմն այս անգամ սիրված ու հայտնի դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանինն էր։

Մի քիչ դժվար է պատկերացնել, բայց սիրված դերասանը 10 տարի ռուսաց լեզու ու գրականություն է դասավանդել Օշական գյուղում։ «Շատ լավ հիշում եմ այն առավոտը, որ պետք է որոշեի՝ գնում եմ դպրոց, թե թատրոն։ 10 տարի ուսուցչություն անելուց հետո, հեշտ չէր ինքս ինձ խոստովանել, որ թատրոնը մի թիզ ավելի եմ սիրում»,- ասում էր Թոխատյանը։

Նա թողեց դասավանդելը, բայց մինչ այսօր էլ ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում  երեխաների հետ աշխատելու։ Վերջերս էլ ընկերների հետ սկսել են «խելացի գրքերի» շարք ստեղծել։ Թոխատյանը դերասան է դարձել պատահական, ինչպես ինքն է այսօր հիշում՝ ասացին՝ պետք է ներկայացման մեջ խաղալ, ես էլ համաձայնեցի։ «Համապատասխան կրթություն շատ ուշ եմ ստացել, երբ թատրոնում խաղալու համար դերասանի որակավորում էր պահանջվում»։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում  անհնար էր չխոսել նաև սմարթ տեխնոլոգիաների ու թատրոնի սինթեզի մասին։ «Ես վստահ եմ, որ նորագույն տեխնոլոգիաները թատրոնը միայն ավելի «սմարթ» կդարձնեն, իսկ բեմի ձևավորման հնարավորությունները՝ անսահմանափակ»,- վստահեցրեց դերասանը։

43 տարի դերասանական փորձ ունեցող Թոխատյանը համոզված է՝ քանի դեռ մարդկանց մոտ կա հետաքրքրասիրությունից դրդված բանալու անցքից ծիկրակելու հակումը, թատրոնը կապրի։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Արմավիրի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնի հիմքերը գցված են

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]