Ժամանակի մեքենայի մասին երազող աղջկա պատմությունը

Տասնհինգամյա Լիլիթ Մադաթյանը Սառնաղբյուրից է։ Նախքան ՔՈԱՖ-ի «Իմ թատրոն» ծրագրին միանալը լրիվ այլ պատկերացնումներ ուներ թատերական արվեստի մասին։ «Իրականում, շատ քիչ բան գիտեի այդ բնագավառի մասին»,- խոստովանում է նա։- «Թատրոնը կինոյին շատ է նմանվում, սակայն տարբերություններ էլ կան։ Այն մի յուրօրինակ աշխարհ է ինձ համար, ավելի լուրջ է, քան կինոն»։

Երբ տարվա սկզբին ռեժիսոր Մարինե Ասատրյանը Սառնաղբյուր եկավ, մոտ 70 երեխա գրանցվեց, որ մասնակցի թատերական խմբակին։ Լիլիթն էլ նրանցից մեկն էր։ «Հետո մի 20-22 հոգի ընտրվեց»,- ասում է Լիլիթը։- «Երբ պարզվեց, որ ես էլ եմ ընտրվել, շոկի մեջ էի։ Սկզբում մտածում էի, որ ընկեր Մարինեն ու մեր բեմադրիչ ընկեր Արմինեն մեզ  միանգամից պիես են տալու, դերեր են բաժանելու, որ փորձեր անենք, սակայն նրանք ասացին, որ սկզբում մենք ենք գրելու սցենարները։ Շատ էի սարսափում, որ չեմ կարողանա գրել, սակայն վախս անցավ, երբ ընկեր Արմինեն ասաց, որ լավ է ստացվել»։

Լիլիթի գրած պատմությունը մոր ու աղջկա երազանքների մասին էրաղջիկը  ապարանջաններ է պատրաստում ու վաճառում, որ օգնի հիվանդ մորը: «Մեր գրածները կարդում էինք, քննարկում։ Հետո սկսեցինք փորձեր անել»,- պատմում է Լիլիթը։- «Սկզբում Թումանյանի քառյակների վրա հիմնված պիես բեմադրեցինք։ Հետո Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորը մերկ է» հեքիաթը սկսեցինք խաղալ։ Ամեն ինչ միասին էինք անումկտորներ ընտրեցինք, որ հագուստներ պատրաստենք, մեր ծնողններն էլ էին շատ օգնում»։

Թատերասեր աղջիկը նաև կարդալ է սիրում«Պատմական կամ արկածային գրքեր եմ նախընտրում, օրինակ՝ «Գանձերի կղզին»։ Կուզենայի պատմաբան կամ լրագրող դառնալ, շրջագայել, մարդկանց հետ շփվել, օգուտ բերել մարդկանց։ Շատ կցանկանայի, որ ժամանակի մեքենա լիներ, անցյալ տեղափոխվեի ու տեսնեի, թե ինչիպիսին է եղել մարդկանց կյանքը»։

Լիլիթն այլ հետաքրքրություններ էլ ունի։ Մասնակցել է ՔՈԱՖ-ի բանավեճի ակումբի պարապմունքներին, անգլերենի դասընթացներին։ ՔՈԱՖ-ի «Իմ թատրոնի» միջոցով էլ մեծ շրջապատ է ձեռք բերել «Մեր դպրոցից բազմաթիվ երեխաների հետ ծանոթացա, ընկերացանք։ Ընդհանրապես, ՔՈԱՖ-ի շնորհիվ, բազմաթիվ դրական փոփոխություններ եղան իմ կյանքում։ Շատ ավելի շփվող եմ դարձել։ Որոշ աշակերտների գոռոզ էի համարում, բայց հետո պարզել եմ, որ այդպիսին չեն, շատ աջակցող են ու համախմբված։ Բոլորս իրար օգնում ենք։ Առաջին հերթին, հենց ինձ շրջապատող մարդկանց համար եմ շնորհակալ ՔՈԱՖ-ին»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org