Լեռնագոգից մինչև Մինեսոտա

17-ամյա Նարե Գալստյանը Լեռնագոգից է։ 2017-2018թթ. ուսումնական տարին անցկացրել է Միացյալ Նահանգներում, Մինեսոտա նահանգում։  Ապրել է ամերիկյան հյուրընկալող ընտանիքում ու հաճախել ամերիկյան դպրոց՝ ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի միջոցով։

Հայաստանում Նարեն իր դպրոցի աշխորհրդի նախագահն էր, ֆուտբոլով էր զբաղվում, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հոգեբանական թատրոնի անդամ էր։ Մասնակցել է Հիմնադրամի՝ Լեռնագոգում իրականացրած գրեթե բոլոր ծրագրերին։ Միշտ նշում է, որ Հիմնադրամն իր կյանքում կարևոր դեր է ունեցել ու նաև հաճույքով պատմում իր ամերիկյան փորձառության մասին։

«Երբ սկսեցի ակտիվորեն մասնակցել Հիմնադրամի ծրագրերին, անգլերեն գրեթե չգիտեի։ Անգլախոսներին լսելն ու հասկանալն ինձ համար երազանք էր։ Միշտ մտածում էի, որ անգլերենով հաղորդակցվելու համար գերբնական ուժեր են անհրաժեշտ… Ընդգրկվեցի Հիմնադրամի ու ամերիկյան դեսպանատան Access միկրոկրթաթոշակային ծրագրում, ու, որոշ ժամանակ անց, ստացա անգլերենով շփվելու «գերբնական ուժը»,- ծիծաղում է Նարեն։- Նաև առաջնորդական հմտություններ ձեռք բերեցի։ Ավարտելուց հետո որոշեցի դիմել FLEX ծրագրին, անցա բոլոր փուլերն ու հայտնվեցի Մինեսոտա նահանգի դպրոցներից մեկում։ Նահանգներում սովորելը շատ բան տվեց ինձ։ Ընտանիքիցս հեռու էի, բայց կարողացա ինքնուրույն դառնալ, հաղթահարել վախերս։ Չեք էլ պատկերացնի, թե որքան լավ ընկերներ ձեռք բերեցի։ Ավելի ինքնավստահ դարձա։ Այժմ գիտեմ, որ աշխատասիրության շնորհիվ շատ բաների կարող ես հասնել, նույնիսկ եթե առանձնահատուկ տաղանդներ չունես»։

Նարեն մեկ ամիս է, ինչ վերադարձել է ԱՄՆ-ից ու արդեն հասցրել է ընդունվել Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան։ «Եթե ուզում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, եթե նպատակ դնես, հաստատ ամեն ինչի կհասնես»,- պնդում է նա։

Վերջին հրապարակումները

Ռիմա Ասրյան. «ՍՄԱՐԹ-ն օգնեց լսել ինքս ինձ ու ազատ երազել»

Միսակ Մարտիրոսյան. Մեդովկայից դբա ՍՄԱՐԹ

Էրիկ Մատինյան. ՍՄԱՐԹ ուսանողից ՍՄԱՐԹ աշխատակից

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org