ՔՈԱՖ-ը՝ ԿԳՄՍՆ 2025թ․ դասագրքերի մրցույթի հաղթող
Երկրորդ տարին անընդմեջ ՔՈԱՖ-ի մշակած անգլերենի դասագրքերը հաղթող են ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած բաց մրցույթում և երաշխավորվել նախարարության կողմից։
ՔՈԱՖ-ի 4-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների անգլերենի դասագրքերը լրացնում են 2023 թվականին մեր թիմի կողմից մշակված 3-րդ, 6-րդ և 8-րդ դասարանների դասագրքերին։ 2025 թ.-ի հունիսի տվյալներով մեր դասագրքերը կիրառվում են հանրապետության 600-ից ավելի հանրակրթական դպրոցներում։
Այս դասագրքերը մշակվել են փորձառու ուսուցիչների հետ համագործակցությամբ ու փորձարկվել Լոռու և Արմավիրի մարզերի դպրոցներում՝ ապահովելով շարունակական և չափորոշիչներին համապատասխան ուսուցում՝ տարրականից մինչև ավագ դպրոց։
ՔՈԱՖ-ի դասագրքերի առանձնահատկությունները.
- Սովորողակենտրոն և ինտերակտիվ կառուցվածք
- Ունկնդրման վարժությունների ձայնագրություններ լեզվակիրների կողմից
- Մշակութային համատեքստում հարմարեցված բովանդակություն հայ սովորողների համար
- Սահուն ինտեգրում ուսուցման բոլոր մակարդակներում՝ նպաստելով 21-րդ դարի հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Այս հաղթանակը ՔՈԱՖ-ի առաքելության կարևոր ուղենիշներից է, որի հիմքում Հայաստանում անգլերենի ուսուցումը վերափոխելն ու սովորողների և ուսուցիչների հզորացումն է՝ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու նպատակով։
Մեր անգլերենի դասագրքերի ազդեցության մասինավելին կարդացեք այստեղ՝ https://www.coaf.org/from-the-classroom-to-the-national-stage/