ՍՄԱՐԹ-ի դեղին ամառը

Դասերն ավարտված են, քննությունները՝ հանձնած։ Ճիշտ ժամանակն է հագնել դեղին վերնաշապիկն ու ընտրել «ՍՄԱՐԹ-ի ամառային ծրագրեր 2022» գործառույթը։

Եվ այսպես, 12-18 տարեկան 360 երեխա Լոռու մարզի 28 համայնքներից գժական նախագծեր ու պրոդուկտներ է ստեղծել 18 ծրագրի շրջանակներում։

Երկուական շաբաթների ընթացքում ծրագրային նախագծերին զուգահեռ ինչ ասես, որ չեն արել. Մորզեի այբուբենով հաղորդագրություններ փոխանցել ու ապակոդավորել, խոտերի վրա թիմով դահուկ քշել, գանձեր փնտրել, մրցել «ամենախելացի ՍՄԱՐԹ-ացի» կոչման համար… Մի խոսքով, փորձել են «սեփական գլխից վերև թռնել» բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Ինչպես ասում էր Գագարինը, թռա՜նք։

Պատմական պահ. բակային խաղերն ազնիվ մարտում հաղթեցին գաջեթներին։

Երբեք չես իմանա՝ Մորզեի այբուբենի իմացությունը որտեղ պետք կգա։

Մարզում ենք ոչ միայն ուղեղը, այլև մկանները։

Մերի Փոփինսը հերթական թռիչքի կոորդինատներն է ճշտում։

Ո՞վ է ասել, որ դահուկը ձմեռային ու անհատական սպորտաձև է։

Տեխնիկական դադար. երևակայական լիճը ցամաքել էր։ Բնապահպանները մոտակա ծորակից ջուր էին բերում դույլերով։

Իսկ դուք գիտե՞ք՝ խոտը ինչ ձայն ունի։

«Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացման համար պապիե-մաշե տիկնիկներ են պատրաստում։

Բանկից վարկ վերցնելու իմիտացիա։

Արվեստանոցում գործում է միայն «կանոն չկա» կանոնը։

Շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք ՍՄԱՐԹ-ի նոր ուսումնական տարում։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]