Մանկության հիշողություններից մինչև ներկա․ գյուղ Զորական

«Ուրախությանս չափ չկար, երբ ծնողներս ասում էին՝ պետք է գնանք կարտոֆիլ ցանելու կամ հողից հանելու։ Ուրախանում էի, որ պետք է աշխատեմ, այլ ոչ թե միայն վազվզեմ խոտերի մեջ»,- պատմում է Տավուշի մարզի Զորական գյուղի երիտասարդ բնակիչներից մեկը՝ մեր շրջանավարտ Աննա Մարտիրոսյանը։

Զորականը (հայտնի որպես Չարդախլու) ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր համայնք է․ 1000 բնակիչ ունի: Տեղացիները գաղթել են Արևելյան Հայաստանի Չարդախլու գյուղից, որտեղից էլ համայնքը իր նախկին անունն է ստացել։ 

«Գանձակի շրջանի Չարդախլուից են եղել նաև Մարշալ Բաղրամյանն ու Մարշալ Բաբաջանյանը: Վերջին տարիներին Զորականում տեղադրվել են նրանց կիսանդրիները, և յուրաքանչյուր գյուղացու համար մեծ ցնծություն ու հպարտություն է, երբ անցնող-դարձող մարդիկ կանգնում, ուսումնասիրում և նկարվում են »,- պատմում է այդ հպարտությունը կիսող Աննան։ 

Անտառներին շատ մոտ գտնվող այս համայնքում մարդիկ երազում են ջուր ունենալ ու իրենց սեփական հողամասերում բանջար աճեցնել։ Ոռոգման ջուրը համայքնում այնքան բաղձալի ռեսուրս է, որ թվում է՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհն է։ Այն միրգն ու բանջարեղենը, որ սովորաբար լինում են գյուղաբնակ ընտանիքների հողամասերում, այստեղ պարզապես չկան։ Բայց կա հույս, որ կլինի ու «կլուծվեն բոլոր խնդիրները»։ 

Զորականի երիտասարդները հավատում են, որ համայնքը նաև հետաքրքիր զբոսաշրջային վայր կարող է դառնալ, բայց նախ պետք է լուծել համայնքի երթևեկության հարցը․ այս պահին գյուղից հարակից համայնքներ գնալու հնարավորություն չկա։ Երբ ճանապարհ գնալը խնդիր չլինի, նրանք կկարողանան հարակից համայնքներում էր սոցիալական տարբեր նախաձեռնությունների մասնակցել։ 

Համայնքում երիտասարդների զբաղմունքների շրջանակը մեծ չէ․ հիմնական այլընտրանքներն են ՔՈԱՖ-ի Անգելենի Աքսես ծրագիրն ու «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները։ «ՔՈԱՖ-ի հետ կապված ամենասիրելի հիշողությունս Դիլիջանում անցկացված մրցույթն է, ամենամեծ ձեռքբերումս՝ նոր ընկերներ ձեռք բերելը»,- ասում է Աննան։ 

ՔՈԱՖ-ի աջակիցների շնորհիվ՝ 2016-ից ի վեր Զորականի դպրոցականներն ունեն լավ վերանորոգված դպրոցական խաղահրապարակ, դպրոցի ճաշարանում ստանում են բալանսավորված սնունդ և հոգ տանում իրենց ատամների մասին ՔՈԱՖ-ի կողմից հիմնադրված ատամնակայանում: 

Հայաստանը սկսվում է իր սահմանամերձ գյուղերից, և մենք կշարունակենք անել հնարավորը` երեխաների և նրանց ընտանիքների կյանքն ավելի գունավոր դարձնելու համար: Դե ինչ, կմիանա՞ք մեզ։

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]