ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-Ը ԳԱԼԻՍ Է ՍՅՈՒՆԻՔ

Հրաշալի նորություններ Բրյուսելից. հոկտեմբերի 25-ին ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են 10 մլն եվրո դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարություն, ըստ որի՝ ՔՈԱՖ-ը կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։

Սա նշանակում է, որ ՔՈԱՖ-ը գալիս է ՍՄԱՐԹացնելու Սյունիքի մարզի միանգամից երկու խոշորացված համայնք՝ Գորիսն ու Կապանը։  Արդյունքում 3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:

Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։ Վերջինս խոսքով՝ «Սյունիքում ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, հատկապես ներկայիս իրավիճակում»։ 

Դե ի՞նչ, սպասիր մեզ, Սյունի՛ք։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]