ՔՈԱՖ ՓԱՌԱՏՈՆ 2023

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ԿԵՆՏՐՈՆ, ԼՈՌԻ

13:00-22:00, Սեպտեմբերի 16, 2023

Days
Hours
Minutes
Seconds
ՔՈԱՖ ՓԱՌԱՏՈՆ

ԱՐՎԵՍՏ, ԱՐՀԵՍՏ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Գերմանական միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և ՔՈԱՖ-ի համատեղ «ՔՈԱՖ Փառատոն 2023»-ն արվեստի, մշակույթի ու համայնքի յուրաատիպ տոն է, որը կկայանա Լոռու սրտում՝ չքնաղ լեռների գրկում։

Միացեք այս մեծամասշտաբ իրադարձությանը, որի ընթացքում միաժամանակ կարող եք վայելել սիրված արտիստների երաժշտական կատարումները, ծանոթանալ արվեստի արտասովոր ցուցահանդեսի, բացահայտել ձեռագործ աշխատանքների զարմանահրաշ օրինակներ, և մասնակցել ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» համագումարների կենտրոնի պաշտոնական բացմանը։

 

Միջոցառումների ժամանակացույցը.

 

13:00-ից |  Ցուցահանդեսի և ֆուդ-կորտի բացում

15:30-16:15 | Վահագն Հայրապետյանի քառյակ

16:30-17:15 | Միքայել Ոսկանյան և ընկերներ (MVF)

17:30-18:15 | Բամբիռ

18:30-19:15 | Հայաթ փրոջեքթ

19:00-20:00 | Ցուցահանդեսի փակում

19:30-20:15 Լավ Էլի

20:00-22:00 | DJ Ալեն Հերց 

23:00 | Փառատոնի փակում

ԿԵՆԴԱՆԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Վայելեք տաղանդավոր արտիստների կենդանի կատարումները՝ Հայաթ Փրոջեքթ, Լավ Էլի, Վահագն Հայրապետյան քառյակ, Միքայել Ոսկանյան և ընկերներ (MVF), Bambir, DJ Ալեն Հերց։

ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ձեռագործ աշխատանքներից մինչև բացառիկ ստեղծագործություններ. ուսումնասիրեք ստեղծագործական աշխարհը և աջակցեք տեղի տաղանդավոր արհեստագործներին, որոնք ցուցադրում են իրենց գործերը։

ԳԱՍՏՐՈՆՈՄԻԿ ՀԱՃՈՒՅՔՆԵՐ

Համտեսեք համեղ ուտեստներ, որոնք նրբորեն համադրում են հայկական ավանդական խոհանոցն ու ժամանակակից համերը։

«LIGHT BOXES». ԱՐԴԵԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԱԼՅԱՑԻԱՆ

Միացեք Արդեանի «LIGHT BOXES»-ի հանդիսավոր բացմանը, որը յուրօրինակ գեղարվեստական ինստալացիա է՝ ոգեշնչված Լոռու հնագույն վանքերից ու մշակութային ժառանգություններից։

«ԿՈՆՑԵՊՏ» ԲՐԵՆԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Մասնակցեք Հայաստանի ամենամեծ սոցիալական ձեռնարկության՝ ՔՈԱՖ-ի «Կոնցեպտ» բրենդի ներկայացմանը, որը ներառում է հյուրանոց, ռեստորան և համագումարների կենտրոն։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐ

ՀԱՅԱԹ ՓՐՈՋԵՔԹ

ԼԱՎ ԷԼԻ

ՄԻՔԱՅԵԼ ՈՍԿԱՆՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ (MFV)

ՎԱՀԱԳՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՔԱՌՅԱԿ

ԲԱՄԲԻՌ

DJ ԱԼԵՆ ՀԵՐՑ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Իհարկե, եթե գիշերելու տեղ եք փնտրում, կարող եք զանգահարել +374 60 705007 հեռախոսահամարին. մեր զբոսաշրջային տեղեկատվական հարթակը՝ Այցելուների կենտրոնը, սիրով կտրամադրի անհրաժեշտ տեղեկությունը։ ԳՄՀԸ-ի հետ իրականացվող «Լոռի. քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում վերակառուցված այս կենտրոնը կդառնա ձեր ճանապարհային ընկերը՝ առաջարկելով նաև հարմարավետ սրճարան՝ համեղ կանգառի համար:

Լոռու Դեբետ գյուղում գտնվող մեր կենտրոն հասնելը շատ հեշտ է: Ստորև ծանոթացեք ընկերություններին, որոնք պատրաստ են տրանսպորտային ծառայություններ մատուցել Երևանից Դեբետ և հակառակ ուղղությամբ: Պարզապես կապ հաստատեք նրանցից որևէ մեկի հետ.

  • ONE WAY Tour – 094 362131 
  • Fun Travel – 077 776705 
  • Positive Day Tour – 091 711555 
  • Vanadzor-Yerevan – bit.ly/3TM2m5x

Մենք խորհուրդ ենք տալիս հագնել շերտավորված հագուստ, քանի որ ցերեկը կարող է շոգ լինել, իսկ երեկոյան քամոտ եղանակը գուցե անակնկալներ մատուցի մեզ։ Կրելով շերտավորված հագուստ՝ դուք կարող եք հարմարվել փոփոխվող ջերմաստիճանին և վայելել փառատոնը՝ առանց որևէ անհանգստության:

ՔՈԱՖ փառատոնը բաց է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար, քանի որ այն նպատակ ունի իսկական տոն դառնալ բոլորի համար: Եկեք ձեր փոքրիկների, ընտանիքի կամ ընկերների հետ. մենք սիրով սպասում ենք ձեզ։

ՏԵՂԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Փառատոնը կանցկացվի Հայաստանի Լոռու մարզում գտնվող հմայիչ Դեբետ գյուղում: Հենց այստեղ՝ գեղատեսիլ լեռներով պարուրված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ավանում էլ կկայանա փառատոնը։ Լինելով ոչ ֆորմալ կրթության առաջատար կենտրոն՝ ՍՄԱՐԹ-ը 28 համայնքների երեխաներին առաջարկում է որակյալ կրթության հնարավորություններ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՄԱՐ

lilit.amiraghyan@coaf.org

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

irina.igitkhanyan@coaf.org

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

nana.mardoyan@coaf.org

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org