Անաղմուկ հանգստի կղզին՝ Լոռու Կոնցեպտ հյուրանոցը

Առավոտյան մաքուր օդին յոգա, բնության գրկում ցերեկային զբոսանքներ և պանրի ու գինու մտերմիկ երեկոներ․․․ Բարի գալուստ անաղմուկ հանգստի «կղզի»՝ Կոնցեպտ հյուրանոց։

Կարճ ժամանակում ՔՈԱՖ-ի սոցիալական ձեռներեցությունը՝ ՍՄԱՐԹ կենտրոնին կից գտնվող Կոնցեպտ հյուրանոցը, դարձավ զբոսաշրջիկներին Լոռու մարզ տանող պատճառներից մեկը։ Շուրջբոլորը շնչող կանաչն ու մինիմալիստական միջավայրն օգնում են հանգստանալ քաղաքի արագությունից, աղմուկից, ինչո՞ւ չէ, նաև փոշուց։

Կոնցեպտի միջավայրը նախընտրում են թե՛ ընտանեկան հանգստի, թե՛ ընկերներով ճամփորդությունների, թե՛ փոքրիկ «մեղրամսի» սիրահարները։ Այդ ամենը կարելի է տեսնել՝ պարզապես թերթելով հյուրանոցում հյուրերի արած նկարները, որոնցով հաճախ կիսվում են Կոնցեպտի Instagram-յան և Facebook-յան էջերը։

Հյուրանոցի հանդեպ առանձնահատուկ սեր են տածում հատկապես միջազգային զբոսաշրջիկները։ Այստեղ մինչ օրս հյուրընկալվել են աշխարհի 35 երկրներից։ «Վերջին ամիսներին շատ են մեզ այցելող ռուս զբոսաշրջիկները․ նրանք մեր հյուրերի մոտ 60%-ն են կազմում»,- նշում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների ղեկավարի տեղակալ Սեդա Մխիթարյանը։

«Նման հյուրանոցում մնալը սովորական փորձառություն չէ։ Զարմանալի է գտնել այսպիսի հրաշալի հյուրանոց նման վայրում։ Ճարտարապետական գլուխգործոց է՝ ընդարձակ սենյակներով, գեղեցիկ ինտերիերով ու դեպի սարերը նայող տեսարաններով»,- մշում է Վրաստանից այցելած զբոսաշրջիկներից մեկը Booking.com-ում թողած իր մեկնաբանությունում։

Հանգիստն անցկացնելով հյուրանոցում՝ յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն է ստանում անվճար տուրի մասնակցելու Կոնցեպտին կից գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում։ Կրթությանը միտված առաքելությունը հյուրանոցին իր հյուրերի հետ կապող ևս մեկ ընդհանրություն է։ «Ժամանակակից ոճային հյուրանոցի եզակի փորձառություն հեռավոր տարածաշրջանի կենտրոնում՝ գեղեցիկ տեսարանով և կրթությանն ուղղված շատ ոգեշնչող գաղափարով»,- «Booking.com»-ում նշել է մեկ այլ զբոսաշրջիկ Ռուսաստանի Դաշնությունից։

Հյուրանոցի 12 սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբետ գյուղ։ Չնայած այս շրջանում հյուրանոցին կից արագ տեմպով ընթանում է ՔՈԱՖ-ի Համաժողովների կենտրոնի շինարարությունն ու տեսարանի առումով մի փոքր անհարմարություն պատճառում հյուրերին՝ նրանց մեծ մասն ըմբռնումով է մոտենում ընթացքին՝ հասկանալով, որ ՔՈԱՖ-ի հերթական ներդրումը նպաստելու է գյուղի ու տարածաշրջանի զարգացմանը։

Ամռան ակտիվ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ՝ հյուրանոցն առաջարկում է նոր ճաշացանկ, որտեղ կգտնեք հայկական և միջազգային խոհանոցի սիրելի ուտեստներ։

Ինչպես միշտ, Կոնցեպտ հյուրանոցի ողջ եկամուտն ուղղվում է բարեգործության՝ ներդրվելով ՔՈԱՖ-ի գյուղական զարգացման նախաձեռնությունների մեջ։ Այնպես որ, ծրագրի՛ր հաջորդ հանգիստդ, որն ամբողջովին կուղղվի բարեգործության։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org