Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է, բայց ՔՈԱՖ-ում ամեն օր է երեխաների օր։ Ցույց տալու համար, թե որքան պայծառ գույներ ու մտքեր կան մեր փոքրիկների մեջ, որոշեցինք վիրտուալ ցուցահանդես կազմակերպել Արմավիրի և Արագածոտնի մարզի գյուղերում ՔՈԱՖ-ի Նկարչություն ծրագրի մասնակիցների աշխատանքներով։ Վայելե՛ք դրանցից մի քանիսը։
«Երջանիկ պահ․ տատիկը հետևում է, թե ինչպես է իր թոռնիկը խաղում փողոցում»։ Ազնիվ Մարալովյան, գյուղ Դալարիկ
«Այն, ինչ կուզեի լիներ իր գյուղում՝ մեծ խաղահրապարակ, այգիներ, ժամանցի վայրեր։ Անահիտ Սահակյան, գյուղ Լեռնագոգ
«Իմ երազանքների կղզին ու իր երջանիկ ճամփորդը՝ շրջապատված պալմաներով, սարերով, ծովով»։ Դավիթ Արշակյան, գյուղ Գետաշեն