ԸՆԴԼԱՅՆԵՔ ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

Հզորացրեք գյուղաբնակ երիտասարդներին՝ հասանելի դարձնելով անգլերենի ուսուցումը

Այս գարնանը միացեք մեր դրամահավաք-արշավին, որի նպատակն է անգլերենի որակյալ դասընթացներ առաջարկել Հայաստանի գյուղական համայնքների 3,500-ից ավելի աշակերտի: ՔՈԱՖ-ի և ԱՄՆ դեսպանատան համագործակցության շնորհիվ 2011 թվականից ի վեր 42 գյուղական համայնքի ավելի քան 5,550 աշակերտ սովորել է անգլերեն: Սա կարևոր է ոչ միայն լեզվական հմտությունների զարգացման, այլ նաև նոր մշակույթներին ծանոթանալու, միջազգային կրթական ծրագրերին մասնակցելու և ապագայում կարիերայի առաջխաղացման տեսանկյունից:

ՄԻԱՑԵՔ ՄԵՐ ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

*Ձեր նվիրաբերությունների 100%-ը կուղղվի անգլերենի «Աքսես» ծրագրի մեկ ամբողջական տարվա ուսումնական նյութերի տրամադրմանը և ծրագրի շարունակական հաջողությանը։

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ ԹՎԵՐՈՎ

ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերը մշակված են թե՛ ուսանողների և թե՛ ուսուցիչների համար։ Այս ծրագրերի միջոցով հանրակրթական դպրոցների ուսուցիչները հնարավորություն են ստանում բարելավել լեզվական հմտությունները, վերապատրաստվել և ձեռք բերել ուսանողներին ոգեշնչելու ունակություն։ Արդյունքում նրանք տարեցտարի հզորացնում են անթիվ ուսանողների, ինչի շնորհիվ մեր ծրագրերի ազդեցությունը երկարաժամկետ և կայուն է։

Նոր ուսումնական բովանդակություն մշակելու մեր ջանքերը ծրագրի մեկ այլ կարևոր մասն են։ Դրանց նպատակն այն է, որ վերապատրաստված ուսուցիչները համապատասխանեն անգլերենի ուսումնական ծրագրի ամենաբարձր չափանիշներին և կարողանան իրենց ուսանողների մոտ ձևավորել 21-րդ դարի հմտությունները:

Մեր արտադպրոցական ծրագրի միջոցով մենք գյուղաբնակ երիտասարդներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն զգալիորեն բարելավել անգլերենի տիրապետման հմտությունները, այլև նպաստել ժողովրդավարական, միջմշակութային արժեքներին, անձնական աճին և համայնքային զարգացմանը նպաստելու ցանկությանը:

Ուսանող սովորել է անգլերեն
0 +
Ուսուցիչ վերապատրաստվել է անգլերենի դասավանդման համար
0
Ուսանող սովորել է ԱՄՆ-ում «Ֆլեքս» ծրագրով
0
Մարզ սպասարկվել է
0
Գյուղական համայնք սպասարկվել է
0

ԱՆԳԼԵՐԵՆԸ ՝ ՈՐՊԵՍ ԳՅՈՒՂԱԲՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ

Չնայած անգլերեն սովորելու նկատմամբ աճող հետաքրքրությանը՝ շատ գյուղական համայնքներում բացակայում են որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները: Մեր նպատակն է լրացնել այդ բացը:

Աջակցելով անգլերենի ուսուցման մեր ծրագրերին՝ դուք ներդրում եք կատարում ոչ միայն լեզվական հմտությունների զարգացման գործում, այլև ավելի փայլուն ապագա եք կերտում Հայաստանի երիտասարդների համար: Շնորհակալ ենք, որ նպաստում եք Հայաստանի գյուղական շրջաններում անգլերենի որակյալ ուսուցում ապահովելու մեր տեսլականին:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org