Լատինաամերիկյան պարերը Լոռու բարձունքներում

[vc_row type=”vc_default” full_width=”stretch_row” css=”.vc_custom_1585767642664{padding-top: 28% !important;background-image: url(https://coafnew.vecto.digital/wp-content/uploads/2020/04/H2A1915-1024×683-1.jpg?id=5128) !important;background-position: center !important;background-repeat: no-repeat !important;background-size: cover !important;}”][vc_column][vc_column_text css=”.vc_custom_1611582373126{padding-left: 8px !important;}” el_class=”blog-title-shadow”]

Լատինաամերիկյան պարերը Լոռու բարձունքներում

[/vc_column_text][vc_column_text]

Հոկտեմբերի 25, 2019

[/vc_column_text][/vc_column][/vc_row][vc_row type=”vc_default” equal_height=”yes” css=”.vc_custom_1558703035227{margin-top: 5% !important;margin-left: 1.5% !important;}”][vc_column width=”1/3″][vc_column_text css=”.vc_custom_1585830770922{margin-bottom: 0px !important;padding-bottom: 0px !important;}”]Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան,
լուսանկարները Քնար Բաբայանի
[/vc_column_text][vc_column_text css=”.vc_custom_1559821429022{margin-bottom: 25px !important;}”][rt_reading_time postfix=”րոպե կարդալու համար”][/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/2″][vc_row_inner][vc_column_inner width=”1/2″ css=”.vc_custom_1559826483833{margin-left: 30px !important;}”][vc_column_text][Sassy_Social_Share][/vc_column_text][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″ css=”.vc_custom_1559826747889{margin-left: 0px !important;padding-left: 0px !important;}”][vc_raw_html]PGRpdiBpZD0iaWNvbnMiIGNsYXNzPSJkb3dubG9hZC1wcmludCI+PGkgY2xhc3M9ImZhIGZhLXByaW50IiBhcmlhLWhpZGRlbj0idHJ1ZSI+PC9pPg0KPGkgY2xhc3M9ImZhIGZhLWFycm93LWRvd24iPjwvaT48L2Rpdj4=[/vc_raw_html][/vc_column_inner][/vc_row_inner][/vc_column][vc_column width=”1/4″][/vc_column][/vc_row][vc_row type=”vc_default” css=”.vc_custom_1559220754082{margin-top: 5% !important;}”][vc_column width=”2/3″ el_class=”blog-texts”][vc_column_text css=”.vc_custom_1585767310588{margin-right: 4% !important;margin-left: 4% !important;}” el_class=”blog-texts”]Սալսա, բաչատա, չա-չա-չա, ռումբա՝ ապագա ՍՄԱՐԹ քաղաքացիներից ու ՍՄԱՐԹ-ի հյուրերից յուրաքանչյուրն իր սիրած լատինաամերիկյան պարն էր բարձրաձայնում, երբ ՍՄԱՐԹ-ի լուսավոր ամֆիթատրոնում մեկնարկում էր արդեն 14-րդ ՍՄԱՐԹամեջը։ Ի դեպ, ՍՄԱՐԹամեջերը, որպես այդպիսին, ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի ուսումնական ձևաչափերից մեկն են, որ հնարավորություն են տալիս ուսանողներին հանդիպել իրենց ընտրած ծրագրերին ուղղակիորեն առնչվող ոլորտների պրոֆեսիոնալների ու սովորել նաև նրանցից։[/vc_column_text][vc_single_image image=”5129″ img_size=”full” alignment=”center” el_class=”blog-imgs”][vc_column_text css=”.vc_custom_1585768048986{margin-right: 4% !important;margin-left: 4% !important;}”]

Լատինաամերիկյան պարերի ձևավորումն առանց տարբեր մշակույթների միախառնման չի եղել․ մշակութային բազմազանության դրոշմը նշանակալի է վերջիններիս վրա։ Իսպանական, աֆրիկյան ու հնդկացիների մշակույթների ազդեցության շնորհիվ լատինաամերիկյան պարերն առանձնացել են իրենց կենսուրախությամբ ու շարժումների ճկունությամբ։ Բազմամշակութային մթնոլորտն իր ողջ համ ու հոտով իշխում էր նաև ՍՄԱՐԹ-ի տանիքի տակ․ այստեղ էր կիսով չափ հույն և կիսով չափ հայ, հայկական անվամբ ու հունական ազգանվամբ տաղանդավոր պարուսույց Հարություն Թոփալիդիսն իր երևանյան սաներից մի քանիսի հետ, ովքեր եկել էին ՍՄԱՐԹկանց հետ պարելու ու իրենց հմտություններով կիսվելու։

Լատինական Ամերիկան մեզ բոլորիս նվիրել է այնպիսի կրակոտ պարեր, ինչպիսիք են՝ սամբա, մամբա, սալսա, բաչատա, ռումբա, պասադոպլ, լամբադա, չա-չա-չա։ Ու քանի որ ամֆիթատրոնը լի էր այս պարերի սիրահարներով, դժվար էր նրանց երկար նստած պահել և պետք էլ չէր։ Լատինաամերիկյան պարերի ծագման ու տեսակների մասին հետաքրքիր ինֆորմացիայի փոքր չափաբաժնից հետո Հարությունն ու լսարանի մեծ մասը միանգամից իջան մեկ հարկ ներքև՝ պարասրահ, որտեղ և սկսվեց իսկական տոնը․ բոլորը պարում էին չա-չա-չա։

Մի քանի րոպե էր պետք, որ չա-չա-չայի ռիթմերը ստիպեն բոլորին միանալ պարին։

Մոտ մեկ ու կես ժամ պարելուց հետո ներկաները վայելեցին նաև Հարությունի սաների մի քանի շատ գեղեցիկ կատարումներ։

Իսկ ուրախ խմբակային լուսանկարը եզրափակեց աշնանային հինգշաբթի երեկոն ՍՄԱՐԹ-ում։

[/vc_column_text][/vc_column][vc_column width=”1/3″][vc_basic_grid post_type=”post” max_items=”2″ element_width=”12″ item=”123″ grid_id=”vc_gid:1611582329992-d5ba09c8-6b61-1″ taxonomies=”449″ css=”.vc_custom_1585768543619{margin-right: 3% !important;margin-left: 3% !important;}”][/vc_column][/vc_row]

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org