Մանկան զարգացման հոգեբան

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու ակտիվ ես ու նպատակասլաց, սիրում ես ստեղծագործել և աշխատել 3-6 տարեկան երեխաների հետ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի «Երեխայի և ընտանիքի կենտրոն»-ի մանկան զարգացման հոգեբանի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

Մանկան զարգացման և վաղ ուսուցման խմբերի վարում (60%)

  • Իրականացնել խմբային զարգացնող աշխատանքներ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների ընթացիկ հետազոտում և գնահատում` երեխաների զարգացման առանձնահատկությունները և խանգարումները բացահայտելու նպատակով:
  • Ստեղծել երեխաների հետ աշխատանքի անվտանգ, ստեղծարար և երևակայությունը խթանող ուսումնական միջավայր։
  • Յուրաքանչյուր երեխայի համար կազմել անհատական գործ և լրացնել համապատասխան փաստաթղթերը՝ ստեղծելով տվյալների էլեկտրոնային բազա:
  • Կազմել և իրականացնել խմբային զարգացման տարբեր ծրագեր։

Աշխատանք ծնողների հետ (30%)

  • Պատրաստել տարբեր նյութեր և երեխաների ծնողների հետ իրականացնել վարժանքներ, հանդիպում-քննարկումներ դաստիարակության, երեխաների զարգացման առանձնահատկությունների, խնդիրների հաղթահարման վերաբերյալ:
  • Պարբերաբար իրազեկել ծնողներին երեխաների հետ տարվող աշխատանքների մասին՝ նրանց դարձնելով այդ աշխատանքների անմիջական մասնակից:
  • Անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ` երեխայի հաջողությունների, առաջընթացի վերաբերյալ տեղեկացնելու և համատեղ աշխատանքի ծրագրերի քննարկման նպատակով։

Անհատական խորհրդատվություն (10%)

  • Իրականացնել անհատական խորհրդատվություններ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Անհրաժեշտության դեպքում ծնողներին անհատական խորհրդատվություն տրամադրել երեխայի դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։

ՔՈ ԹԻՄԸ

Մանկան զարգացման հոգեբանի դերը ստանձելով՝ միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես հոգեբանական ծրագրերի ղեկավարի անմիջական առաջնորդությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և որ․

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ

  • Զարգացման, տարիքային հոգեբանության հիմունքներին, քանի որ ունես բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
  • Կրթական քաղաքականությանը:
  • Համընդհանուր ներառարականության քաղաքականությանը:
  • Գրավոր և խոսակցական հայերենին գերազանց, ռուսերենի, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ

  • Մատուցել հոգեբանի որակյալ ծառայություններ, քանի որ ունես ավելի քան 2 տարվա աշխատանքի փորձ, մասնավորապես երեխաների հետ խմբային աշխատանքի փորձ։
  • Տարբեր հոգեբանական, զարգացնող ծրագրեր կազմել և իրականացնել նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
  • Սահմանել աշխատանքի առաջնահերթություններ:
  • Արդյունավետ աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով և պահպանել վերջնաժամկետները։
  • Նորագույն տեխնոլոգիաներից օգտվել և դրանք որպես վերլուծական գործիք օգտագործել։
  • Արդյունավետ համագործակցել բազմամասնագիտական թիմի հետ:
  • Սերտ համագործակցել համայնքի նախադպրոցական և առողջապահական հաստատությունների հետ։

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Ստեղծարար և նորարար
  • Շարունակական կրթության գաղափարի կրող
  • Պատասխանատու, հաշվետու
  • Փոփոխությունների ջատագով
  • Նախաձեռնող և մոտիվացված

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես
  • Մրցակցային աշխատավարձ
  • Առողջության ապահովագրություն
  • 35 օր վճարվող արձակուրդ և լրացուցիչ վճարվող ազատ ժամեր
  • Մասնագիտական աճի հնարավորություններ
  • Կատարողականի բոնուս
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Դիմիր մինչև 2024 թ.-ի մարտի 15-ի օրվա ավարտը։

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]