Մեխանիկայի ապագան ՍՄԱՐԹ-ի ձեռքերում է

Գիտեի՞ք, որ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում մեծանում են ապագա մեխանիկներ։ Մեր ուսանողների պատրաստած ռոբոտները տեսե՞լ եք։

Այո՛, ՍՄԱՐԹ-ում ժամանակակից ճարտարագիտությունը հասանելի է իր մեծ ներուժով , ուստի ապագան մեր ձեռքերում է։  Յուրաքանչյուր ծրագրի առկայությունը ՍՄԱՐԹ-ում պատճառաբանված և նպատակային է։ Մեխանիկան ևս կապվում է հեռահար ծրագրերի հետ․ Հայաստանում և ողջ աշխարհում ոլորտը զարգանում է։

ՍՄԱՐԹ-ում կա ճարտարագիտության 3 ճյուղ՝ մեխանիկա, ծրագրավորում և ագրոտեխնոլոգիա։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրերի ղեկավար Շահանե Հալաջյանը նշում է, որ ծրագրերը բացառիկ են նրանով, որ տալիս են կիրառական գիտելիք։ Ուսանողները դասն անցկացնում են SAP Next-Gen լաբորատորիայում՝ օգտվելով ժամանակակից սարքերից, ինչպիսիք են եռաչափ (3D) տպիչը, LEGO ընկերության WeDo և Mindstorms EV3 գործիքները, ինչպես նաև ARDUINO հավաքածուները՝ առավել պրակտիկ աշխատանքի համար։

Ծրագրի ընթացքում միշտ փորձում ենք վերհանել համայնքային խնդիրները և  հասկանալ՝ մեխանիկան առօրյայում ի՞նչ խնդիր կարող է լուծել։ Պատրաստում ենք գործիքներ ու ռոբոտներ, որոնք կենցաղային նշանակություն կարող են ունենալ։

Հայաստանում միգրացիան լինում է ոչ միայն գյուղից քաղաք, այլև քաղաքից գյուղ։ Արա Հարությունյանը` ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մեխանիկայի ծրագրավարը, դրա վառ ապացույցն է։ Ծնվելով և մեծանալով Երևանում` Արան նախ տեղափոխվել է Արցախ, ապա Լոռի՝ դասավանդելու ՍՄԱՐԹ կենտրոնում։ Արցախում նա Եվրոպայի ֆիզիկների միությանը կից հիմնադրել է Artsakh Young Minds-ը ։

«Իմ ամենալավ ներդրումը  երեխաների զարգացմանը նպաստելն է՝ թե՛ ակադեմիական, թե՛ անհատական և առաջնորդական հատկանիշների առումով», – նշում է Արան, ով կարծում է, որ ուսուցիչն ու մանկավարժը հաճախ մարդու կյանքում մեծ ազդեցություն են ունենում։ Բացի գիտելիքներ փոխանցելուց՝ նա միշտ ձգտում է անհատապես ճանաչել երեխաներին։ Երիտասարդ սերնդի հետ աշխատանքի փորձ ունենալով՝ նա նկատում է,  որ մարզերի երեխաները համարձակ են, «բնական» ու մեծ ներուժ ունեն։

Գրագետ ավտոմատացման դեպքում ճարտարագիտական նորարությունները նշանակալից ռեսուրսներ կստեղծեն համայնքներում՝ պահպանելով մարդկային ռեսուրսի կարևորությունը։

Մինչ այդ, մենք անում ենք մեր գործը՝ վստահ լինելով, որ Հայաստանի գյուղական համայնքների մանուկները ունեն բոլոր ժամանակակից ռեսուրսները ապագան իրենցը դարձնելու համար։

Վերջին հրապարակումները

Բացահայտելով ու զարգացնելով լոռեցի երեխաների ստեղծագործական տաղանդը

Ձգտելով ավելի համախմբված հասարակության ձևավորմանը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]