ՄՌ ՄԱՍՆԱԳԵՏ

ՔՈ ԴԵՐԸ

Եթե դու նպատակասլաց և եռանդուն, փորձառու մասնագետ ես, ով ունի նորարարական մոտեցում մարդկային ռեսուրսների կառավարման հանդեպ, ապա ՔՈԱՖ-ի («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ստեղծել, ձևավորել, ներդնել և ըստ անհրաժեշտության վերանայել Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը, ընթացակարգերը և կառուցվածքները։
  • Վարել և թարմացնել աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ գրառումները և փաստաթղթաշրջանառությունը` կապված աշխատանքի ընդունման, տեղափոխման, առաջխաղացմանև աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ:
  • Նոր և ընթացիկ աշխատողներին ծանոթացնել մարդկային ռեսուրսների քաղաքականությանը, ընթացակարգերին, օրենսդրական պահանջներին առնչվող հարցերին:
  • Ապահովել աշխատանքային հարաբերությունների մեկնարկի և ավարտի հետ կապված գործընթացների իրականացումը պատշաճ կերպով, ժամանակին և օրենսդրական պահանջներին համապատասխան։
  • Թափուր աշխատատեղերի համար դիմորդներին տեղեկացնել աշխատանքային պարտականությունների, պատասխանատվությունների, առավելությունների, աշխատանքային ժամերի, աշխատանքային պայմանների, առաջխաղացման հնարավորությունների և այլ հարցերի մասին։
  • Ընթացք տալ աշխատակազմի փոփոխությունների/գործողությունների բոլոր պահանջագրերին և ապահովել դրանց պատշաճ հաստատումը։
  • Իրականացնել աշխատանքի ընդունման գործընթացը, ներառյալ՝ աշխատանքային հայտարարությունների տեղադրումը համապատասխան կայքերում, ինքնակենսագրականների նախնական ուսումնասիրությունը և ընտրությունը, հարցազրույցների և որակավորման ստուգման գործընթացի վարումը՝ համապատասխան բաժինների ղեկավարների հետ համատեղ, պահանջվող փաստաթղթերի հավաքագրումը և անհրաժեշտ ստուգումների իրականացումը։
  • Ըստ անհրաժեշտության՝ իրականացնել թրեյնինգներ նոր և ընթացիկ աշխատողների համար։
  • Համակարգել անձնակազմի վերապատրաստման ծրագրերը։
  • Գնահատել դասընթացների արդյունավետությունը։
  • Գրանցել և պահպանել աշխատողների վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրերին մասնակցության բոլոր տվյալները։
  • Համակարգել աշխատողների բժշկական ապահովագրության հետ կապված գործընթացները։
  • Համակարգել աշխատողների կատարողականի տարեկան գնահատուման գործընթացը և մասնակցել դրա հետ կապված հանդիպումներին։
  • Կազմել և ըստ անհրաժեշտության վերանայել աշխատակազմի կազմակերպչական կառուցվածքի գծապատկերը և աշխատանքային նկարագրերը։
  • Մշտապես տեղեկացված լինել ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ոլորտը կարգավորող օրենքներում իրականացվող օրենսդրական փոփոխություններին։
  • Խորհրդատվություն տրամադրել ղեկավարությանը մարդկային ռեսուրսների հետ առնչվող հարցերում և ապահովել կապը ղեկավարության և անձնակազմի միջև։

ՔՈ ԹԻՄԸ

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի դերը ստանձնելով՝ միանալու ես վարչակազմին և աշխատելու ես գործառնությունների մասով տնօրենի անմիջական վերահսկողության ներքո։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և որ․

ԴՈՒ ՈՒՆԵՆԱՍ

  • Բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների կառավարման, իրավագիտության, հանրային կառավարման կամ հարակից ոլորտներում։
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում։
  • ՀՀ Աշխատանքային օրենսդրության և կապակցված այլ իրավական պահանջների գերազանց իմացություն։
  • Մարդկային ռեսուրսների տեղեկատվական համակարգերի հետ աշխատելու փորձ։
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային լավ հմտություններ՝ MS Office ծրագրային փաթեթի և ոլորտում կիրառվող տեղեկատվական համակարգերի իմացություն
  • Կադրային հավաքագրման գործընթացի և մարդկային ռեսուրսների արդիական այլ գործընթացների լավ իմացություն:
  • Խնդիրները լուծելու ունակություն:
  • Մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ միջոցների, ինչպես նաև կազմակերպչական մշակույթի խթանման եղանակների իմացություն:
  • Ստեղծարար մտածողություն, նորարարական մոտեցում:
  • Գերազանց հաղորդակցության և կազմակերպչական ունակություններ:
  • Ժամանակի կառավարման գերազանց հմտություններ:
  • Թիմային աշխատելաոճ:
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների հանդեպ ուշադրություն:

ԴՈՒ ԼԻՆԵՍ

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Սոցիալապես պատասխանատու:
  • Շարունակական կրթության գաղափարի կրող:
  • Պատասխանատու և հաշվետու:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղականաբնակների համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Կազմակերպությունն արագորեն ընդլայնում է իր մասշտաբները՝ մեծացնելով իր աշխատակազմը։ Մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով ևմենք փնտրում ենք պրոֆեսիոնալ թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջապահական ապահովագրություն,
  • 20 օր վճարվող արձակուրդև լրացուցիչ վճարվող ազատ ժամեր,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Կատարողականի բոնուս։

ՄԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ 

Վերջնաժամկետը 2024թ․-ի փետրվարի 21-ի օրվա ավարտն է:

Կազմակերպությունն իրականացնում է դիմումների ընթացիկ դիտարկում, որի արդյունքներից կախված, համապատասխան թեկնածուի հավաքագրման գործընթացը և ընտրությունը կարող է կատարվել նախքան սահմանված վերջնաժամկետի ավարտը։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

ՔՈԱՖ-ի արցախյան թիմի այցը Երևան, Արմավիր ու Լոռի

Մեծ թիմ մեծ առաքելության ետևում

100 գյուղ 7 տարվա ընթացքում․ Անահիտի ՔՈԱՖ-յան պատմությունը

Գերմանական պարտաճանաչությամբ Արաքսը

Աշխարհի 4 երկրներից՝ դեպի Հայաստան ու գյուղեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]