COAF Back to School Campaign 2023

Նոր ուսումնական տարի, նոր հնարավորություններ Դեբետ գյուղում

Յուրաքանչյուր նոր սկիզբ իր հետ բերում է առանձնահատուկ հուզմունք։ Այս համատեքստում նոր ուսումնական տարին հատկապես կարևոր է, քանի որ երեխաները պատրաստվում են իրենց զարգացման նոր փուլին։ Կիսելով այդ ոգևորությունը՝ ուրախ ենք մեր ջանքերն ուղղել նշանակալի գործի՝ Լոռու Դեբետ գյուղի երեխաների համար բոլորովին նոր դպրոցի կառուցմանը:

Մեր յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում երեխայի աճի ու կրթության հավասար հնարավորությունների ապահովումն է: Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի և համայնքային զարգացման տարբեր ծրագրերի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք անձամբ բացահայտելու տեղի երեխաների հսկայական ներուժը, որը, ցավոք, ամբողջությամբ հնարավոր չէ բացահայտել կիսաքանդ ու սեյսմավտանգ դպրոցի պատճառով։

Փոխարինելով հին կառույցը նոր ու ոգեշնչող տարածքով՝ մենք Դեբետի երեխաներին հնարավորություն կտանք մուտք գործել գունագեղ դասարաններ, գերժամանակակից լաբորատորիաներ և ինտերակտիվ այլ սենյակներ, որոնք նախատեսված են ոչ միայն գիտելիքների յուրացումը դյուրին դարձնելու, այլև երեխաների ակտիվ ներգրավվածությունը խրախուսելու համար: Մենք դպրոցը կհամալրենք նաև ճաշարանով ու բացօթյա մարզահրապարակով, որտեղ նրանք կկարողանան զարգացնել իրենց ֆիզիկական կարողությունները՝ վաղ տարիքից ձևավորելով առողջ սովորություններ:

«Դեբետի դպրոց» նախագիծն ավելին է, քան պարզապես հաճելի միջավայրի ձևավորումը։ Դրա շրջանակում նախատեսվում է իրականացնել տեղի ուսուցիչների համակողմանի վերապատրաստում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված դասավանդման նորագույն չափանիշներով: Այս համալիր մոտեցման արդյունքում երեխաները կստանան բարձրորակ կրթություն՝ հագեցած դասավանդման նորարար մեթոդներով։

Յուրաքանչյուր նվիրաբերություն շատ կարևոր է, քանի որ այն մեկ «աղյուս է ավելացնում» նոր դպրոցի շենքին՝ նպաստելով գյուղի ապագա սերունդների կրթական գործընթացի բարելավմանը։ Միացեք մեզ՝ աջակցելու Դեբետի երեխաներին և հնարավորություն տալու նրանց ունենալ նոր կրթական միջավայր, որին նրանք, իսկապես, արժանի են:

Վերջին հրապարակումները

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Հեղեղ Տավուշում և Լոռիում. Գարո Արմենի ուղերձ

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]