ՓՈԽԱԿԵՐՊՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերը հույսի շող են, որոնք լուսավորում ու դրական փոփոխություններ են բերում ողջ Հայաստանի ուսանողների շրջանում:

Արտադասարանական նախաձեռնությունների միջոցով մենք երիտասարդներին տրամադրում ենք գործիքներ, որոնք նրանց անհրաժեշտ են ոչ միայն ուսման մեջ հաջողելու, այլ նաև սեփական համայնքի և երկրի ապագայի կերտողներ դառնալու համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ

ՔՈԱՖ-ը ձգտում է հեղափոխել առողջապահական ծառայությունները Հայաստանի գյուղական համայնքներում: Բարձրորակ միջամտությունների, բուժման, ինչպես նաև մատչելի և համակողմանի բժշկական կրթության ապահովման միջոցով՝ մենք ձգտում ենք Հայաստանի սերունդներին տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ՝ իրենց առողջության մասին հոգ տանելու և ֆիզիկական բարեկեցությունը վերահսկողության տակ վերցնելու համար։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձգտելով հզորացնել գյուղական համայնքները՝ ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագիրն ուղղված է բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացմանն ու յուրաքանչյուր գյուղի ներուժը բացահայտմանը: Մանրակրկիտ գնահատման միջոցով մենք բացահայտում ենք դրանցից յուրաքանչյուրի եզակի մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են կիրառվել ավելի պայծառ ապագա ստեղծելու համար։

ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՔՈԱՖ-ի երեխայի և ընտանիքի ծառայությունները համապարփակ մոտեցում են ցուցաբերում երեխաների և ընտանիքի խնդիրներին՝ առաջարկելով վաղ մանկան կրթության և խնամքի յուրատիպ հնարավորություններ՝ ներառյալ լոգոպեդական, հոգեբանական և սոցիալական ծառայությունների տրամադրումը։ Դրանք օգնում են հաղթահարել խոսքի զարգացման հետ կապված խնդիրները, հաղթահարել հուզական բարդությունները, լինել ավելի տեղեկացված և պաշտպանված։ Մենք կանգնած ենք նրանց կողքին՝ առաջնորդելով այդ ճանապարհի ամբողջ ընթացքում։

ՈՐՏԵՂ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԼԻՆԵԼ ԼԱՎԸ,
ԱՆԵԼ ԼԱՎԸ

Բացահայտեք մեր արդյունավետ տնտեսական նախագծերը Հայաստանի Լոռու մարզում, որոնք իրենց զգալի ներդրումն են ունենում հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։ Ամբողջ եկամուտը վերաներդրվում է ՔՈԱՖ-ի ծրագրերում՝ ստեղծելով դրական փոփոխությունների մշտական հասանելիություն ամբողջ համայնքի համար:

ՔՈԱՖ-Ի
ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ

Բացահայտեք «Կոնցեպտ»-ի հյուրընկալությունը. ժամանակակից հյուրանոց Լոռու լեռների գրկում, համաժողովների եզակի կենտրոն՝ թիմային հավաքների համար, ինչպես նաև տեղական և միջազգային ուտեստների բազմազան ընտրանի։ Համադրեք հարմարավետությունը, արդյունավետ հանգիստն ու համեղ խոհանոցը։

ՔՈԱՖ-Ի
ԿՈՆՑԵՊՏ ՀՅՈՒՐԱՆՈՑ

M6 և H22 ճանապարհների խաչմերուկում տեղակայված մեր Այցելուների կենտրոնը դեպի Լոռի ճամփորդողների սիրելի կանգառն է, որն առաջարկում է զբոսաշրջային արժեքավոր տեղեկատվություն, արշավային և հեծանվային սարքավորումներ, ճանապարհային փոքրիկ սրճարան և այլն:

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԻՑ

2023-ը ՔՈԱՖ-ում տոկունության, ձեռքբերումների և հույսի մասին էր

Նոր մրցանիշ սահմանած Գալայից մինչև տնտեսության հզորացում, ՍՄԱՐԹ նախաձեռնությունների ընդլայնումից մինչև մարդասիրական ճգնաժամի արձագանքում. այս ամենը հնարավոր էր միայն մեր նվիրված համայնքի շարունակական աջակցության շնորհիվ։

Կարդալ ավելին »

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]