Էլեն Պողոսյան` քայլող էներգիայի աղբյուրը

Արմավիրի Շենիկ գյուղից 11-ամյա Էլեն Պողոսյանի էներգիան ու եռանդը չի զիջում մի ամբողջ էլեկտրակայանի հզորությանը։ Մի բան էլ, որ արժե իմանալ Էլենի մասին՝ եթե նա մտքին մի բան է դնում, դժվար թե ինչ-որ մեկը կարողանա նրան հետ պահել իր մտադրությունից։

Լինելով 11 տարեկան՝ նա հասցրել է զբաղվել ճարտարագիտությամբ, Ֆուտբոլով, ասեղնագործությամբ, պարով ու  բասկետբոլով։ 

Հետաքրքրություններն իհարկե սրանցով չեն սահմանափակվում։ Նա  ուզում է  դառնալ միաժամանակ բասկետբոլի մարզիչ ու պարի ուսուցիչ։ 

Պարով նա զբաղվել է 6 տարի, իսկ ՔՈԱՖ-ի բասկետբոլի ծրագրին մի տարի է, ինչ մասնակցում է և միտք չունի թողնել այն։

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org