Մեծ Այրում. Լոռու «Բաբելոնյան աշտարակը»

Լոռու սարերից մեկի գագաթին «Մեծ» անունով փոքր գյուղը (Մեծ Այրումը) 1980-90-ականներին նոր տուն դարձավ Կիրովաբադից (Գանձակ), Բաքվից, Գետաշենից, Կուշչից, Շահումյանից, էրքեջից, Զուռնաբադից և մի շարք այլ բնակավայրերից այստեղ հաստատված մարդկանց համար:

Մեծ Այրումը «Բաբելոնի աշտարակն» է հիշեցնում բառիս ամենադրական իմաստով: Այստեղ իրար են խառնվել բարբառները, խոհանոցը, մշակույթներն ու կենցաղավարության մոդելները:

Այսօր 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղը նորից փորձում է զարգացնել այգեգործությունը: Գյուղ տանող ճանապարհի երկայնքով կարելի է տեսնել արևածաղկի, եգիպտացորենի, ծխախոտի դաշտեր ու դեղձի, խաղողի, սալորի այգիներ:

Մեծ Այրումի դաշտեր տանող ճանապարհը:
Երկարատև դադարից հետո գյուղում նորից սկսել են ծխախոտ աճեցնել: Ծխախոտի դեռևս միակ դաշտը Մեծ Այրումում:
Ռաֆիկ Խուդյանը թոշակի անցնելուց հետո նոր զբաղմունք է գտել, տնամերձ հողամասում ջերմոց է հիմնել: Գյուղում ամենաէկզոտիկ բանջարաբոստանային բույսերի տեսականին միայն նրա ջերմոցում է աճում:
Մեծ Այրում տանող ճանապարհի եզրին արևածաղկի դաշտեր են:
Պապ ու թոռ: Մհեր Մոսինյանը 7-ամյա թոռնուհուն`Դիանային, սովորեցնում է մոտոցիկլետի ղեկն ուղիղ պահել: Դիանայի մոտ վատ չի ստացվում:
Լեյլա Մոսինյանն ընտանիքի հետ եկել է ընկերուհուն օգնելու դեղձի բերքահավաքին:
Այգեգործները վստահեցնում են, որ բերքի սպառման խնդիր չունեն: Բերքի մեծ մասը հենց այգուց են վաճառում:
13-ամյա Դավիթը իր շան` Ջեկոյի և Բույան ձիու հետ: Այս տարի համաճարակի պատճառով Մեծ Այրումի երեխաներն ամառային ճամբարի փոխարեն ծնողներին են օգնում:
Մեծ Այրումում երգիպտացորեն շատ են ցանում: Մի մասը վաճառում են, իսկ մնացածը` որպես անասնակեր օգտագործում:
Բազմազավակ ընտանիքի հայր Հրաչ Միրզոյանը խոտը հին մեթոդով է դեռ հնձում` գերանդիով: Ասում է` տրակտորի ծախսը շատ է:
Մեծ Այրումում անցած տարի լուծվեց խմելու և ոռոգման ջրի խնդիրը: Գյուղացիներն այգեգործությունը նախընտրեցին անասնապահությունից:
Ասում են`անասնապահության ծախսը մեծ է, օգուտը` քիչ:

Վերջին հրապարակումները

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Ստեփանակերտից Բաղրամյան. Մարիայի նոր խաղալիքներն ու հին խաղերը

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]