Child from Artsakh

Շրջափակված՝ Արցախում, շրջապատված՝ սիրով ու փոքրիկ հողակտորով

«Լոխ լ(յ)ավ ա, սոված չընք, առողջ սնունդնք օտում»*։

Այսպես են իրավիճակի մասին կատակում շուրջ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախցիները։ ՔՈԱՖ-ի շահառու 22-ամյա Էլինա Բալասանյանը նրանցից մեկն է, որն ապրում է Ստեփանակերտում իր փոքրիկ դստեր՝ Լուսեի հետ։

Ասում է՝ շրջափակման առաջին ամիսներին ամեն ինչ այնքան էլ վատ չէր, բայց դժվարություններն օրեցօր գլուխ բարձրացրին։ Կենցաղային թեթև հոգսերին շուտով փոխարինելու եկավ հուսահատությունը, որը հաղթահարելու համար Էլինան ընտրեց մի պարզ բանաձև՝ «չգիտես՝ որտե՞ղ փնտրել հույսը, պտտվի՛ր դեպի բնությունը»։ Այդպես էլ արեց։ Նրան այդ գործում աջակցեց ՔՈԱՖ-ի սոցիալական աշխատող Արմինե Արզանգուլյանը։ Բառի բուն իմաստով «մի բուռ սերմով լի օգնության» ձեռք մեկնեց Էլինային. օգնեց հողակտոր գտնել և սերմեր հայթայթել։

Այսպես, գազարի, լոբու, ռեհանի, լոլիկի ու այլ բաջարեղենի կողքին Էլինայի և Լուսեի այգում աճեց նաև հույսը։ Այժմ ոչ միայն իրենք են օգտվում այգու բարիքներից, այլև կիսվում են կարիքավոր ընտանիքների հետ։ 

Չնայած Արցախի տևական շրջափակմանը, սննդի՝ աղետալի աստիճանի հասնող սակավությանը և կենցաղային մի շարք դժվարություններին՝ նրանք շարունակում են ժպտալ ու ոգեշնչել մեզ։

*«Ամեն ինչ լավ է, սոված չենք, առողջ ենք սնվում»։

Վերջին հրապարակումները

ՔՈԱՖ-ի կողմից մշակված անգլերենի դասագրքերը հաղթել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթում

ՄԱՅԻՍՅԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ ՔՈԱՖ-ՈՒՄ

Ալավերդիից Գրիգորյան քույրերի կյանքը ՍՄԱՐԹ-ից առաջ ու հետո

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org