Վալերիկ 2*: Անտրոպոմորֆների տիրակալը` Վահրադ Մելիքջանյան

Վանաձորից 26-ամյա արվեստագետ Վահրադ Մելիքջանյանը ոնց որ իր իսկ նկարներից ու ռոբոտ-քանդակներից փախած կերպար լինի:

Վահրադն այս կարծիքը չի էլ հերքում: Նա համոզված է, որ յուրաքանչյուր արվեստագետ ենթագիտակցորեն իրենից ինչ-որ բան է դնում իր ստեղծած կերպարի մեջ:

«Առաջին անտրոպոմորֆ ռոբոտն ով տեսնում է, ասում է, որ ոտքերը ճիշտ իմ ոտքերի կրկնօրինակն է»,- ժպտալով ասում է Վահրադը` հայացքն իր ոտքերից սահուն տեղափոխելով քանդակի ուղղությամբ:

Նրա բոլոր հերոսներն իր մեջ  են ապրում, նա ուղղակի այլ իրականությունից նրանց տեղափոխում է մեր իրականություն: Ահա թե ինչու Վահրադը անիմաստ է համարում նրանց անուններ տալ:

«Ինչպե՞ս կարելի է անուն տալ մի բանի, որ մեր տեսանելի իրականության մեջ գոյություն չունի: Նրանք ապրում են  միայն ինձ տեսանելի իրականությունում»,- ասում է նա:

Արվեստի ամեն մի ճյուղ յուրովի է հետաքրքրում Վահրադին, բայց վերջին ամիսներին նրա ամբողջ ուշքն ու միտքը անտրոպոմորֆ ռոբոտներն են, որոնց ստեղծման վրա էլ նա աշխատում է օր ու գիշեր:

Վահրադի ստեղծած անտրոպոմորֆների հավաքածուն բաղկացած է լինելու 30 ռոբոտներից, որոնք պլանավորում է ցուցադրել ինչ-որ լքված գործարանի շենքում:

*Ընկերական շրջապատում Վահրադին նաև Վալերիկ են անվանում։ Նրա անունը չհիշելը մեծ խնդիր չէ․ Վալերիկ անվանը նույնպես արձագանքում է։

Վերջին հրապարակումները

Սարգիս Ալեքյան. կատարողական արվեստից դրամատիկականի բեմ

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]