Վարազդատ Հարությունյան․ Ձորագյուղից դբա ՍՄԱՐԹ

Նրա ուշքը գնում է  պարի համար, բայց անընդհատ նոր արկածներ է փնտրում՝ թուրքերենի ուսումնասիրությունից մինչև թատրոն։ Ծանոթացեք՝ Լոռու մարզի Ձորագյուղ համայնքից 14-ամյա Վարազդատ Հարությունյանն է,  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի «վետերաններից»։

«Որ նոր-նոր էի գալիս ՍՄԱՐԹ, սիրում էի շրջել, ուսումնասիրել ամեն մի անկյունը։ Մինչ այդ էսպիսի հետաքրքիր ու սիրուն շինություն չէի տեսել»,-խոստովանում է Վարազդատը։

ՍՄԱՐԹ-ի ճարտարապետությունից առավել Վարազդատը սիրեց առաջարկվող ծրագրերի բազմազանությունը։ Յուրաքանչյուրի սրտով ու «հագով» մի բան կա։

Պարի ծրագրի երեք մակարդակներն ավարտելուց հետո նա վերջերս ընտրեց Կառավարում ծրագիրը։

«Ճիշտ է պարը շատ եմ սիրում, բայց դա չի խանգարում ինձ այլ հետաքրքրություններ ունենալ ու բազմակողմանի զարգանալ։ Մինչև պարի ուսումնարան ընդունվելը, ուզում եմ հասցնեմ ՍՄԱՐԹ-ի մնացած ծրագրերին էլ հաճախել»,- անկեղծանում է Վարազդատը, ով ամենից շատ ուզում է պարի ուսուցիչ դառնալ ու ճամփորդել աշխարհով մեկ։

Վերջին հրապարակումները

Սարգիս Ալեքյան. կատարողական արվեստից դրամատիկականի բեմ

Բնակության նոր հասցեն՝ Լոռիում. «Հույս» նախագիծ

ՔՈԱՖ-ի տարեմուտյան անցուդարձը

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]