Տեղահանված արցախցիներ՝ նոր տուն, նոր սկիզբ

Անդառնալի մարդկային կորուստները, հազարավոր տեղահանված ընտանիքները, որ կորցրին իրենց տներն ու ողջ ունեցվածքը, և տևական անորոշությունն Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքներից միայն մի քանիսն են։ Վերքերը թարմ են ու դեռ կլինեն։

Թուզի հայրենիք Վազաշենը

Երբեմնի խաղողի վազով հայտնի Վազաշենում այսօր «վազ»-ը միայն գյուղի անվան մեջ է պահպանվել: 1990-ականների պատերազմից հետո խաղողի այգիները մնացել են սահմանից այն կողմ: Այսօր վազաշենցիները բավարարվում են տնամերձ այգիներով:

Յոթամյա սիրո պատմություն․ Վանանդ

Հայաստանում 850-ից ավելի գյուղական համայնքներ կան։ Ճանաչել դրանցից յուրաքանչյուրը նշանակում է ճանաչել մի նոր մշակույթ, պատմություն, խնդիր․․․ ու, ինչու չէ, բացահայտել գեղեցիկ անկյուններ, որոնք հաճախ դուրս են մնում զբոսաշրջային քարտեզներից։

Երազանքների դպրոցն ու իր առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին

«ՍՄԱՐԹ-ն իմ երազանքների դպրոցն է»,- ամփոփում է երկու տարվա իր «շրջագայությունը» Ռուդիկ Ղարիբյանը, ով առաջին ՍՄԱՐԹ քաղաքացին է, որ այս շաբաթ ավարտեց ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգը, ու հենց այսօր բանակ է գնում։

Օձուն` ամպերից կախված գյուղը

Օձուն տանող ամեն մի ոլորան հաղթահարելուց հետո թվում է՝ մի քիչ էլ, ու ձեռքդ կհասնի ամպերին։ Վերևում կղմինդրե տանիքներով տներ են և մինչեւ ձորի պռունկը ձգվող ցորենի, եգիպտացորենի ու արևածաղկի անծայր դաշտեր։

Այն, ինչ կատարվում է Շենիկում, մնում է Շենիկում

Երևանից դուրս եկող ուղիղ ճանապարհը տանում է դեպի մի գյուղ, որտեղ ապրել նշանակում է ամեն օր արթնանալ, քայլել վարդագույն տուֆից պատրաստված տների արանքով, բարևել նարդի խաղացող պապիկներին ու տեսնել փողոցում վազվզող երեխաներին, որոնք սկսել են ավելի քիչ վազվզել, քան առաջ․ հեռախոսներ կան։