Մեկ նվիրված մարդ փոխում է շատ երեխաների կյանքը

Դալարիկում հնարավորություններն այդքան էլ շատ չեն, բայց հավակնոտ մի երիտասարդ մի օր հանդես եկավ համարձակ գաղափարով՝ ընդլայնել գյուղի երեխաների մտահորիզոնը։ Քսանվեցամյա Ջանիկ Տոնոյանը Դալարիկի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։

Ինչո՞ւ սովորել անգլերեն

ՍՄԱՐԹ կենտրոնում ավարտվեց Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան՝ անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի ամառային ճամբարը։ Ճամբարին ներկա էին ծրագրի մասնակիցները ՝ Լեռնագոգ, Արագածավան, Բենիամին, Դսեղ, Դեբետ, Վահագնի, Եղեգնուտ, Ձորագյուղ, Այգեհովիտ համայնքներից։

Հիացած եմ ՔՈԱՖ-ի աշխատակիցների նվիրվածությամբ

Արփինե Մաժինյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը. սոցիոլոգիայի ու կոնֆլիկտոլոգիայի մասնագետ է։ 2017թ. ստացել է Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիր-մրցույթի դրամաշնորհ ու այժմ Օրեգոնի պետական համալսարանում հանրային քաղաքականություն է ուսումնասիրում։

Լեռնագոգից մինչև Մինեսոտա

17-ամյա Նարե Գալստյանը Լեռնագոգից է։ 2017-2018թթ. ուսումնական տարին անցկացրել է Միացյալ Նահանգներում, Մինեսոտա նահանգում։ Ապրել է ամերիկյան հյուրընկալող ընտանիքում ու հաճախել ամերիկյան դպրոց՝ ԱՄՆ պետքարտուղարության կողմից հովանավորվող Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագրի միջոցով։