Հեքիաթային Ամանոր սարերում | Կոնցեպտ հյուրանոց

Աշնանից ձմեռ անցումը ստիպո՞ւմ է երազել տաքուկ Ամանորի ու առատ ձյան մասին։ Պարտադիր չէ սեփական ամառանոց ունենալ, որ այս տարի Նոր տարին ու Սուրբ ծնունդը նշեք քաղաքի աղմուկից շա՜տ հեռու՝ մաքուր օդին, ձյունածածկ սարերով պարուրված։

Եթե կա մի վայր, որտեղ տոներն անմոռանալի կլինեն, ապա այդ վայրն անկասկած ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցն է, որ գտնվում է Լոռու Դեբետ գյուղում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կրթական կենտրոնին կից։

Շուտով սարերն ու փողոցները կծածկվեն ձյունով՝ առաջացնելով տոնական երգաշար միացնելու ու ամանորյա կախարդական շունչը մեր երակներում զգալու ցանկությունը։ Անկախ նրանից՝ ավանդական հայկական Նոր տարվա, պասիվ հանգստի, թե ցանկացած առիթով ճամփորդություններ ծրագրելու սիրահար եք՝ Կոնցեպտ հյուրանոցում ամանորյա հանգիստը կլինի նմանը չունեցող։

Պատրաստելու, մաքրություն անելու ու զարդարանքների մասին անհանգստանալու կարիք չկա։ Մենք ամենը հոգացել ենք ձեզ համար։ Կոնցեպտ հյուրանոցի ամանորյա առաջարկը ներառում է հանգիստ Դեբետի սարերին նայող տեսարանով հարմարավետ սենյակներում, հագեցնող նախաճաշ, համեղ ընթրիք, ինչպես նաև տոնական ընթրիք Ամանորի գիշերը՝ DJ-ի երաժշտության ներքո։ Եվս մեկ հնարավորություն, որ ներառվում է փաթեթում, մեր հյուրերի ամենասիրելի զբաղմունքներից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում շրջայցն է։

Եթե ուզում եք ավանի տարածքից դուրս գալ ու ուսումնասիրել տարածքի մշակութային ու պատմական վայրերը, Դեբեդի կիրճի մասին պատմող կայքում ու սոցցանցերի էջերում կգտնեք տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունների մասին ամեն ինչ՝ մշակութային կոթողներից ու տեսարժան վայրերից մինչև թանգարաններ ու քայլարշավային արահետներ։

Կոնցեպտ հյուրանոցը, լինելով հարմարավետ թե՛ մեծ ընտանիքների, թե՛ զույգերի ու թե՛ ընկերական այցերի համար, մինչ օրս հյուրընկալել է 35 երկրներից 1800-ից ավելի հյուրերի։ Հյուրանոցն իր այցելուներին խոստանում է բնությանը մոտ, հոգեթով ու ինստագրամյան գրավիչ նկարներ ապահովող հանգիստ։

Այնպես որ, ժամանակն է ձեր սիրելիներին, ընտանիքի անդամներին ու ընկերներին վարակել տոնական տրամադրությամբ ու ամրագրել Լոռու սարերում ձեր հեքիաթային ամանորյա հանգիստը։ Հավատացե՛ք՝ տարին հենց այսպես է պետք սկսել։

Լինելով սոցիալական ձեռներեցություն՝ հյուրանոցի ողջ եկամուտն ուղղվում է բարեգործության՝ սնելով ՔՈԱՖ-ի գյուղական համայնքների զարգացման ծրագրերը։ 

Ամրագրումների համար՝
[email protected]

+374 60 700050

Վերջին հրապարակումները

Այսա Պողոսյան. փոքր Վանաձորից դեպի մեծ աշխարհ

Դեբետը նոր, ժամանակակից դպրոց կունենա

Պետրոսյան քույրերը. ՍՄԱՐԹ ռեկորդակրից մինչև ապագա  Նոբելյան մրցանակակիր 

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
[email protected]