ՍՄԱՐԹ կենտրոնի Գաբրիելյանների քառյակը

«ՍՄԱՐԹ-ի շնորհիվ գյուղում մնացինք»,- ասում է չորս զավակների մայր Արիգա Մելքոնյանը, ում բոլոր երեխաները ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողներ են։ «Միշտ մտածել ենք գյուղից դուրս գալ․ չէինք պատկերացնում, որ այստեղ երեխաների համար առանձնապես մեծ հնարավորություններ կլինեն»,- պատմում է այն մասին, ինչը վաղուց օրակարգից դուրս է։  

Արիգայի չորս երեխաները կամ Գաբրիելյանների քառյակը ՍՄԱՐԹ հաճախող ուսանողներից են՝ Սիրակ, Սևակ, Ինա, Լինա։ Համահանունչ, երեգեցիկ հնչող այս անունները տարբերվող, ինքնուրույն անհատներ են Լոռու մեծ ընտանիք հիշեցնող փոքր Ձորագյուղ համայնքից:

Սիրակ, 12 տարեկան

Քառյակի ավագ ներկայացուցիչը Սիրակն է։ Ռոբոտաշինության հանդեպ ընգծված հետաքրքրություն ունի։ «Անգամ մեխանիկայի ծրագիրն ավարտելուց հետո ծրագրավար Արայի հետ մշտապես կապի մեջ է»,- ասում է Սիրակի մայրը։ Երիտասարդ մեխանիկը դասերի ընթացքում պատրաստել է ձեռքերն ախտահանող ավտոմատ սարք․ իր սեփական «հայտնագործությունն է»։

ՍՄԱՐԹ-ում նրա ուղին շատ բազմազել է եղել՝ երաժշտական գործիքներ, անգլերեն, մեխանիկա, իսկ այժմ էլ ծրագրավորում։ 

Սևակ, 11 տարեկան

«Սևակ, դասդ ո՞ր ժամին է»,- հարցնում է մայրը։ 

«5-ն անց կես»,- հստակ պատասխանում է Սևակը, ով ընտանիքի երկրորդ որդին է։ Նա  բոլորից լավ գիտի իր ուսումնական գրաֆիկը, լուրջ է ու կազմակերպված։ ՍՄԱՐԹ-ում իր սիրելի ծրագիրը ֆիթնեսն է եղել, հիմա էլ ռուսերենի է հաճախում։ 

«Ուզում եմ գաղտնի գործակալ դառնալ»,- հստակ կողմնորոշված նշում է նա ու թողնում առանց մեկնաբանության՝ իր նախընտրած մասնագիտությանը հատուկ խորհրդավորությամբ։

Ինան և Լինան, 7 տարեկան

Ինան և Լինան երկվորյակներ են, ու դա նրանց շատ է դուր գալիս։) Անծանոթները նրանց դժվար են տարբերում, բայց ծրագրավարներին արդեն հաջողվում է։ Իրենց ֆիզիկական նմանության շուրջ իրենք էլ հաճախ կատակում են, միանման հագնվում՝ ասելով,- «Գուշակե՛ք՝ ով ով է»։ 

ՍՄԱՐԹ գալիս են բացումից ի վեր՝ 5 տարեկանից սկսած։ Սկզբում հաճախել են կենտրոնի Մանկան զարգացման անկյուն ու, չնայած իրենց տարիքին, հասցրել մասնակցել պարի, վոկալի, կառավարման, այժմ էլ ռուսերենի ծրագրերին։ 

Երեխաների ուսումնական արկածներից անմասն չի մնացել նաև նրանց մայրիկը, ով Ձորագյուղի դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Նա մասնակցել է ՍՄԱՐԹ-ի՝ Հայաստանում ամերիկյան դեսպանատան հետ համատեղ իրականացվող անգլերենի առցանց ծրագրերին։ 

 Ասացե՛ք, որ չափազանց ՍՄԱՐԹ ընտանիք է․․․ ։)

Վերջին հրապարակումները

Ուղիղ չվերթով Քարակերտի կենտրոնից Դալարիկի դպրոց

Սարգսյանների ՍՄԱՐԹաֆիկացման էվոլյուցիան

Նելլի Կոբելյան. «ՍՄԱՐԹ-ի երեխաներից ես սովորում ու լիքը դրական էմոցիաներ եմ ստանում»

Կատեգորիա

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Նյու Յորք, ԱՄՆ
149 5-րդ պողոտա, Suite 500
Նյու Յորք, NY 10010
+1 (212) 994-8234

Երևան, Հայաստան
Մելիք Ադամյան 2/2
Երևան 0010, ՀՀ
+374 10 502076
coaf@coaf.org