Սովորենք կառավարել զգացմունքները

September 3, 2025
Events

Գիտնականներն ասում են, որ մարդու հաջողության 80%-ը կախված է EQ-ից՝ հուզական ինտելեկտից, և միայն 20 %-ը՝ IQ-ից։

«EQ-ն  կամ «հուզական ինտելեկտը» մարդու՝ հույզերը ճանաչելու, ուրիշների և սեփական մտադրությունները, վարքի դրդապատճառները և ցանկությունները հասկանալու, սեփական և ուրիշ մարդկանց հույզերը կառավարելու ընդունակությունն է»,- ասում է ՔՈԱՖ-ի հոգեբանական աջակցության ենթածրագրի ղեկավար Թամարա Հարությունյանը։- «2017թ․ մենք որոշեցինք շահառու համայնքներից մի քանիսում  հուզական ինտելեկտի ակումբներ ստեղծել»։

«Հուզական ինտելեկտ» ակումբը անդրադառնում է հետևյալ թեմաներին. ինքնաճանաչում, ինքնազարգացում, դրական ինքնագնահատականի ձևավորում, առաջնորդություն, հույզերի կառավարում, վարքի կառավարում,ժամանակի կառավարում, սթրեսի կառավարում, կոնֆլիկտի կառավարում, քննադատական մտածողություն, արդյունավետ հաղորդակցում։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի մանկան զարգացման անկյան պատասխանատու Նարինե Մովսիսյանը գտնում է, որ հույզերի կառավորումը շատ կարևոր է, և դա դպրոցներում չեն սովորեցնում․ «Երեխաները չգիտեն, թե ինչպես վարվեն սթրեսային իրավիճակներում, չեն կարողանում կոնֆլիկտներ լուծել, հաղորդակցվել։ Ակումբի հանդիպումներն օգնում են այդ հմտությունները ձեռք բերել»։

Նարինեն աշխատել է հուզական ինտելեկտի առաջին ակումբում, որը Մեծ Այրումում էր բացվել։ «Երեխաները ցանկանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել՝ «ո՞վ եմ ես», «կյանքից ի՞նչ եմ ուզում», «ինչու՞ եմ միայնակ», «ինչպե՞ս հաղորդակցվեմ մարդկանց հետ»։ Մենք, իհարկե, անմիջականորեն չենք պատասխանում այդ հարցերին, այլ օգնում ենք, որ իրենք բացահայտեն պատասխանները»։

Ակումբի սաներից մեկն ասում է, որ մինչև վերջերս ոչ մի արտադասարանական խմբակում չէր արտահայտել իր մտքերը, չէր խոսել․ «Բայց այստեղ եկա և միանգամից արտահայտվեցի»։

Երեխաներից մեկն էլ ասում է, որ նախկինում շատ էր կռիվ անում, «Իսկ հիմա էլ սուտի բաներից չեմ կռվում»։

Հուզական ինտելեկտի վերաբերյալ գիտելիքներ ստանում են նաև ՔՈԱՖ-ի շահառու համայնքների ծնողներն ու ուսուցիչները։ Երեխայի ու ընտանիքի աջակցության թիմը հաճախ կազմակերպում է թեմային առնչվող հանդիպումներ ու սեմինարներ։

Այժմ հուզական ինտելեկտի ակումբներ գործում են Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերում՝ Հացիկ, Գետաշեն, Արագածավան Սառնաղբյուր համայնքներում։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

«Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը

September 1, 2025
Կատեգորիա

Դբա մաս-մաքուր Դեբետ կամ մաքրության օր Դեբետում

September 1, 2025
Կատեգորիա

Մեր տասներորդ գարունը Արտենի գյուղում

September 3, 2025
Կատեգորիա

Չինական խոհանոց՝ երբ ուտեստը մշակույթներ է միավորում

September 3, 2025
Կատեգորիա

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ. բացօթյա կինոթատրոն Դսեղում