Անգլերենի ծրագրեր

Woman smiling and helping two boys who are writing at a classroom table.

Դեպի ավելի մեծ աշխարհ

Girl holding a drawing in front of a family tree chart with labeled cartoon relatives.

ՔՈԱՖ-ի անգլերենի ծրագրերը վերափոխում են անգլերեն սովորելու մոտեցումները։

Ընդլայնելով հասանելիությունը

Համայնքի ուսանողներին հասանելի են դառնում համաշխարհային հնարավորությունները։

Հզորացնելով դասավանդողներին

Դասավանդողների հզորացում՝ վերապատրաստումների, մենթորության և գործընկերային հարթակներ ու կապեր ստեղծելու միջոցով։

Գերազանցության ուղին

Անգլերենը բերելով իրական կյանք՝ մենք կազմում ենք բովանադակալից և գրավիչ նյութեր՝ համահունչ ուսանողների հետաքրքրությանը։

Անգլերենի «Աքսես» արտադպրոցական ծրագիր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ ՔՈԱՖ-ի համատեղ ջանքերով իրականացվող այս ծրագիրը գործում է 2011 թվականից ի վեր՝ 13–16 տարեկան պատանիներին առաջարկելով երկու տարի տևողությամբ անգլերենի արտադպրոցական կրթություն։

290+
40+
30+
600+
ժամ անգլերենի դասեր՝ American Think ուսումնական ծրագրով
ժամ մշակութային ճանաչողական միջոցառումներ
ժամ ինտենսիվ ուսուցում
ուսանող՝ 4 տարածաշրջանից
Five schoolchildren in uniforms running indoors smiling, some holding books and backpacks.
Teacher pointing at classroom blackboard with alphabet cards, standing next to smiling girl in purple hoodie.
Young boy smiling and raising his hand in a classroom with classmates and a teacher at the board.
Smiling boy in glasses standing at desk in classroom with peers seated around him.

Մեր ուսանողները

“Ինձ այնքան դուր եկավ շրջակա միջավայրը և մարդիկ, որ առաջին ներածական նիստից հետո ես մամայիս ասացի՝ ես անպայման շարունակելու եմ գալ այստեղ”
Mary Baghdasaryan
Ալավերդի, Լոռի
“Այն, ինչ ինձ ամենից շատ դուր է գալիս ՍՄԱՐԹ-ի մոտ, ծրագրերն ինքներս ընտրելու ունակությունն է և դրանով ուսումնասիրել, թե ինչն է մեզ հետաքրքրում և ինչն է մեր սրտերին մոտ”:
Տարոն Պետրոսյան
Վանաձոր, Լոռի
“Հիշում եմ այնպես, ինչպես այսօր լիներ, երաժշտական գործիքների ծրագրի ժամանակ առաջին անգամ վերցրեցի կիթառը և փորձեցի նվագել առաջին նոտաները։ Կողքիս նստած ընկերներիցս մեկին ասացի. “Իմ երազանքն իրականացել է”
Maria Grigoryan
Ալավերդի, Լոռի
“[SMART] -ի նման ծրագրերը ՝ SmartConnects-ի զրույցների և սեմինարների հետ միասին, որոնք ղեկավարում են այցելող մասնագետները, օգնում են ինձ նման երեխաներին գյուղական վայրերից բացահայտել, թե ով ենք մենք իրականում”:
Elen Kharatyan
Դսեղ, Լոռի
“ՍՄԱՐԹԸ, նախ և առաջ, հնարավորությունների, սեփական հնարավորությունները բացահայտելու, տարբեր համայնքներից ընկերներ ձեռք բերելու վայր է”
Nare Petrosyan
Օձուն, Լոռի

Մենթորություն դասավանդողների համար

ՔՈԱՖ-ի մենթորության ծրագիրը հզորացնում է դասավանդողներին՝ ստեղծելու ինքնավստահություն, համայնքակենտրոնություն և գերազանցության ձգտում։ Ծրագիրը կամուրջ է հանդիսանում փորձառու դասավանդողների և սկսնակների միջև հետևյալ միջոցառումներով՝

Illustration of a delivery person holding a package with a yellow map location pin above.

Խորհրդատվական հանդիպումներ

Մենթորները ամենամսյա հանդիպումների շրջանակում տրամադրում են անհատականացված աջակցություն՝ միտված մասնագիտական աճին և դասարանում առաջացող դժվարությունների հաղթահարմանը։

Blue top hat with a black ribbon and a circular ornament on the side.

Դասալսումներ

Դասավանդողները ստանում են կառուցողական դիտարկումներ ուսուցման տեխնիկան և աշակերտների ներգրավվածությունը բարելավելու համար։

Green circle partially enclosed by a thick black arc on a transparent background.

Համագործակցության խթանում

Դասավանդողները միասին մշակում և անցկացնում են դասեր՝ խթանելով փոխադարձ աջակցության մշակույթը։

Դասավանդողների վերապատրաստում և վկայագրերի տրամադրում

ՔՈԱՖ-ն աջակցում է համայնքներում անգլերեն դասավանդողների մասնագիտական զարգացմանը՝ հարստացնելով լեզվի իմացությունը, կիրառելով սովորողակենտրոն մեթոդներ և բարելավելով ուսուցման արդյունքները։2022 թ.-ին ՔՈԱՖ-ը, Ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, մեկնարկեց 150 ժամ տևողությամբ CTEFL վկայագրային ծրագիրը, որը հասանելի է 5 մարզի դասավանդողներին։

Group of smiling women sitting and standing on a grassy hill outside a building.
ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը

բարձրացնելով որակի չափանիշը ամբողջ Հայաստանում

Two children holding English textbooks with number 4 on covers standing in front of a blackboard.

ՔՈԱՖ-ը մշակել է պետական մրցույթում հաղթած և կիրառության համար երաշխավորված անգլերենի 7 դասարանի դասագիրք, որոնք այժմ կիրառվում են ավելի քան 600 հանրակրթական դպրոցում։

Իմացի՛ր ավելին
114
5,000+
600+
ԿԳՄՍ
համայնք
աշակերտ
հանրակրթական դպրոց
ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ կրթության ոլորտի բարեփոխումներին ուղղված արդյունավետ համագործակցության համար 2024 և 2025 թվականներին

Պատմություններ

April 7, 2026
Կատեգորիա

Լոռու մարզից մինչև Սյունիք. անգլերեն սովորող 500-ից աշակերտ սկսում է իր հաջողության ուղին

December 4, 2025
Կատեգորիա

ԱԲ-ն՝ կրթության մեջ. ՔՈԱՖ-ը և ԱՄՆ դեսպանատունը նորարարությունը բերում են դասասենյակներ

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի նոր դասագրքերը՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Սարոյան. «Աքսեսն այն շանսն էր, որ պետք է բաց չթողնեի»

October 16, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը՝ հանրակրթական դպրոցներում. ինչպե՞ս են դրանք փոխակերպում կրթությունը Հայաստանում

Հզորացրո՛ւ գալիք սերնդին

Ձեր աջակցությամբ Հայաստանի համայնքների սրտում հասանելի է դառնում անգլերենի կրթությունը, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Միասին մենք ուսանողներին ու դասավանդողներին տրամադրում ենք այն գործիքները, որոնցով նրանք կարող են վստահորեն առաջ շարժվել և նվաճել իրենց տեղը արագ զարգացող աշխարհում։