Հաճախակի
Տրված հարցեր

Մեր բոլոր նախաձեռնությունների մասնակցությունն անվճար է՝ ներառյալ կրթական, առողջապահական, տնտեսական ծրագրեր, ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայություններ։
Մեր շրջանավարտներին մենք տրամադրում ենք կարիերայի զարգացման փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում օգտվել կրթաթոշակներից, մասնագիտական պրակտիկայից, մենթորական ծրագրերից և աշխատանքի ընդունմանը նպաստող թրեյնինգներից:
Այո, ուրախ ենք, որ հետաքրքրված եք որպես կամավոր մեր թիմին միանալու և Հայաստանի գյուղերի վրա դրական ազդեցություն ունենալու հեռանկարով։ Խնդրում ենք լրացնել այս հայտադիմումը, կցել CV-ն, ուղեկցող նամակը, և սպասել հետադարձ կապի:
Այո՜, կիսվեք ձեր ձեռքբերումներով և մոտիվացիայով «Սմարթամեջ»-ի միջոցով: Խնդրում ենք ուղարկել մեզ ձեր CV-ն և ելույթի ներածությունը՝ որպես հրավիրյալ բանախոս։
Իհարկե, խնդրում ենք միայն նախապես ամրագրել այցը՝ զանգահարելով +374 60 705070 հեռախոսահամարին։
ՔՈԱՖ-ը ֆինանսական կամ նյութական որևէ աջակցություն չի ցուցաբերում ընտանիքներին ու անհատներին։ Մեր նպատակն է բարելավել գյուղացու կյանքի որակն ու հզորացնել գոյություն ունեցող հաստատությունները։ Համայնքահեն զարգացման ծրագրերի շնորհիվ մենք նոր գիտելիք ու հմտություններ ենք փոխանցում գյուղերի բնակիչներին՝ զարկ տալով նրանց հետաքրքրություններին ու ստեղծելով նոր հնարավորություններ ինքնաարտահայտվելու համար։
Իհարկե։ Մեզ հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է միայն լրացնել համագործակցության այս դիմում-ձևաթուղթը։