Կրթություն

ՔՈԱՖ-ը հզորացնում է համայնքների երիտասարդությանը՝ տրամադրելով այնպիսի ծրագրերի հասանելիություն, որոնք խթանում են նախադպրոցական տարիքից մինչև անձնային աճի և մասնագիտական զարգացման փուլում գտնվող երիտասարդներին:

48,000+
58
2000
Շահառու
համայնք
Ուսանողներ
Համաշխարհային հնարավորություններ

ՔՈԱՖ-ը հնարավորության այնպիսի դռներ է բացում ուսանողների առաջ, որ նախկինում նրանք երբևէ չէին էլ կարծում, թե  հնարավոր է:

Համայնքի հզորացում 

ՔՈԱՖ-ը հնարավորություն է ընձեռում ուսանողներին հաջողել ինչպես իրենց համայնքներում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Համայնքի արժեքները

ՔՈԱՖ-ի ծրագրերում առանձնապես կարևորվում է գիտելիքներն ու հմտությունները համայնքին վերադարձնելու գաղափարը։

ՍՄԱՐԹ մոդել. զարգացնելով համայնքները

Մեր ՍՄԱՐԹ մոդելի շրջանակում մենք ստեղծում ենք տարածաշրջանային կենտրոններ, որտեղ ուսանողները սովորում, բացահայտում և ձեռք են բերում զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ։ ՍՄԱՐԹ-ում ուսանողները ձեռք են բերում ժամանակին համահունչ հմտություններ՝ գործնական, նախագծահեն ուսուցման միջոցով։

Բացահայտի՛ր ՍՄԱՐԹ կենտրոնը
Նորարարական կրթական ծրագրեր

Խթանել ստեղծարարությունը և զարգացնել կարևոր հմտություններ

Զարգացման կենտրոններ

Համակողմանի հասանելիություն կրթությանը, սոցիալական ծառայություններին և տնտեսական հնարավորություններին։

Ընդլայնելով հորիզոնները

ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը գտնվում է Լոռիում, նախատեսվում է ևս 3 նոր կենտրոնի կառուցում (մինչև 2028 թ.)։

Անգլերենի ծրագրեր

Այս ծրագրերը ուսանողներին և ուսուցիչներին հնարավորություն են տալիս վստահորեն հաղորդակցվել ու դրսևորել իրենց գլոբալ աշխարհում։

Բացահայտի՛ր անգլերենի ծրագրերը
685+
600+
AUA
Անգլերենի ծրագրեր, որտեղ  ընդգրկված են ավելի քան 685 գյուղական համայնքի ուսանողներ
ՔՈԱՖ-ի անգլերենի դասագրքերը պաշտոնապես ներդրված են ավելի քան 600 պետական դպրոցում
Ուսուցիչների որակավորման ծրագրեր՝ իրականացված Հայաստանում  Ամերիկյան Համալսարանի (AUA) հետ համատեղ

Քաղաքացիական կրթության ծրագիր

Քաղաքացիական կրթության ծրագրերի միջոցով ուսանողները ծանոթանում են տեղի խնդիրների հետ և իրականացնում կիրառական նախագծեր՝ իրենց համայնքը բարելավելու նպատակով։

Բացահայտի՛ր ավելին
Սոցիալ-ֆինանսական կրթություն

Սովորեցնում է ֆինանսական գրագիտություն, սոցիալական պատասխանատվություն և ձեռներեցություն՝ իրական խնդիրների լուծման միջոցով։

Աշակերտական խորհուրդների հզորացում

Խթանում է ժողովրդավարական մասնակցայնությունն ու առաջնորդության զարգացումը՝ հնարավորություն տալով ուսանողներին  հզորացնել իրենց դպրոցներն ու համայնքները։

Բանավեճի ակումբ

Զարգացնում է քննադատական մտածողությունը, հրապարակային խոսքը և հարգալից երկխոսությունը՝ միաժամանակ խթանելով ուսանողների ներգրավվածությունը հասարակական խնդիրների և տեղական կառավարման հարցերի մեջ։

Մասնագիտական կողմնորոշում

Օգնում է ուսանողներին համադրել իրենց կարողություններն ու հետաքրքրությունները՝ մասնագիտական կրթության ընտրության և զարգացման նպատակով:

Կրթաթոշակ և կարիերայի զարգացում

Մեր շրջանավարտներն իրենց ՔՈԱՖյան ճամփորդությունը շարունակում են նույնիսկ դպրոցից հետո։ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք նրանց մասնագիտական կրթություն ստանալու և խոստումնալից անձնային աճ գրանցելու հարցում:

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Կրթաթոշակներ

Ամբողջական և մասնակի կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են ուսանողների ակադեմիական առաջադիմության և այլ ձեռքբերումների հիման վրա:

Մասնագիտական զարգացում

Մենթորություն, մասնագիտական վերապատրաստում և փորձնակություն անցնելու հնարավորություն:

Համայնքային ներգրավվածություն

Ուսանողների կողմից իրականացվող ծրագրեր, որոնք նպաստում են իրենց համայնքների զարգացմանը:

Պատմություններ

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

August 26, 2025
Կատեգորիա

Քվեաթերթիկներ գյուղում. ինչպես են ուսանողական խորհուրդները գյուղահայ երիտասարդներին վերածում համայնքների ղեկավարների

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար

September 1, 2025
Կատեգորիա

Աջակցության անկյուն. ինչպե՞ս է ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնը հոգատարության միջավայր ձևավորում Մյասնիկյանում

September 1, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ն ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնում նոր մարզական խաղադաշտ կառուցելու համար

Տեղական դրամաշնորհային ծրագիր՝ համայնքին աջակցելու նպատակով

Ի հավելումն մեր հիմնական ծրագրերի՝  ՔՈԱՖ-ը աջակցում է որոշ համայնքների արտադպրոցական   ակումբներին՝ տրամադրելով դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տալիս տեղի մանկավարժներին կազմակերպել կենսունակ և հմտություններ զարգացնող ծրագրեր։

Այս պահին ուշադրության կենտրոնում են հետևյալ ոլորտները (որոնք չեն սահմանափակվում միայն ներքոնշյալով)

Ռոբոտաշինություն և ծրագրավորում

Ուսանողներին ծանոթացնել կոդավորման և ինժեներության հիմունքներին:

Կատարողական արվեստ

Քաջալերել երեխաների ինքնարտահայտվելու կարողությունը:

Նկարչություն և վիզուալ արվեստ

Աջակցել արվեստի միջոցով ինքնաարտահայտմանը և պատկերների լեզվի ըմբռնմանը։

Ձևավորել սերունդ, որը կգնա իր երազանքի հետևից

Յուրաքանչյուր ծրագիր, յուրաքանչյուր ակումբ, յուրաքանչյուր կրթաթոշակ սկսվում է ձեր աջակցությունից։ Օգնի՛ր խթանել վստահությունը, հնարավորությունները և առաջնորդությունը Հայաստանի գյուղական համայնքներում։