
Առողջապահություն
Դպրոցից մինչև բուժհաստատություններ՝ ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը վերափոխում են առողջության առաջնային պահպանման օղակի ծառայությունները և առողջ ապրելակերպի մոտեցումները՝ ապահովելով որակյալ առողջապահական ծառայություններ Հայաստանի համայնքների բնակիչների համար։


Զարգացնել տեղի բուժաշխատողների մասնագիտական հմտությունները։

Հզորացնել համայնքները, որ իրենք կարողանան վերահսկել և հոգ տանել իրենց առողջության մասին:

Այնպես անել, որ համայնքներում ընտանիքներն ու երեխաները ունենան հասանելիություն առողջապահական բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին:
Երեխաների սկրինգային հետազոտություններ
Առողջական խնդիրների վաղ հայտնաբերում սկրինինգների միջոցով և ուղղորդում ընտանիքներին անհրաժեշտ բուժօգնության:
ՔՈԱՖ-ը հզորացնում է բժիշկներին և բուժքույրերին՝ արդյունավետ մանկաբուժական զննումներ իրականացնելու համար։ Մեր ծրագիրը զարգացնում է մասնագետների կարողությունները, խթանում առողջական խնդիրների վաղ հայտնաբերումը և ապահովում ընտանիքների կապը՝ անհրաժեշտ ծառայությունների հետ։

Կարևոր նշում՝ Միայն 2024 թվականին, 2-6 տարեկան 1,617 երեխա ստացել է համալիր տարեկան զննում 35 գյուղում։
Առողջության առաջնային օղակի բարեփոխման փորձարարական ծրագիր

ՔՈԱՖ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ Դսեղում իրականացնում է առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակի բարձրացման փորձարարական ծրագիր։ Սա գյուղական համայնքներում առաջին բուժօգնության կենտրոններ ստեղծելու առաջին նմանատիպ ծրագիրն, որի նպատակն է ապահովել համալիր և բուժառուակենտրոն ծառայություններ՝ համաձայն միջազգային լավագույն փորձի։Ծրագիրն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ։
Կենտրոնացում առողջական վիճակի ցուցանիշների և բարելավման վրա:
Բուժանձնակազմը համագործակցում է բուժառուների հետ՝ առողջության ռիսկերը վերահսկելու և նվազեցնելու համար։
Սոցիալական աշխատողի և հոգեբանի ծառայություններին հասանելիություն տեղում։
Առողջ ապրելակերպի խթանում դպրոցներում

Ձևավորել կայուն հիմքեր՝ առողջ կյանքի համար: Այս ծրագիրը կրթում և հզորացնում է ուսանողներին, ուսուցիչներին և ծնողներին՝ բարելավելու իրենց ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։
Ատամնաբուժական ծրագիր

Ատամնաքարի դեմ պայքարը սկսվում է մեկ ժպիտից: ՔՈԱՖ-ն իրականացնում է բազմակողմանի ատամնաբուժական նախաձեռնություն, որը ներառում է դպրոցներում իրազեկող կրթություն, ատամի մաքրման կանխարգելիչ ծառայություններ և վերականգնողական բուժումը մատչելի դարձնելու հնարավորություն Դսեղի, Քարակերտի և Մյասնիկյանի երեք ժամանակակից ատամնաբուժական կլինիկաներում։
Պատմություններ
Աջակցե՛ք առողջ ապրելակերպի խթանմանը
ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը հնարավոր են դառնում միայն մեր նվիրատուների և գործընկերների աջակցության շնորհիվ։ Ձեր աջակցությունը թույլ է տալիս ընդլայնել ատամնաբուժական ծառայությունները, ֆինանսավորել կարևոր հետազոտական ծրագրերը, նպաստել ընտանիքների բարեկեցությանը և ընդլայնել մեր փորձարարական ծրագիրը։Նվիրաբերի՛ր այսօր, որ գյուղ առ գյուղ կառուցենք առողջ և ուժեղ Հայաստան։