Քաղաքացիական կրթություն

Հզորացնել ուսանողներին՝ դառնալու սոցիալական բարձր պատասխանատվությամբ առաջնորդներ

Young boy in blue glasses placing a ballot in a voting box with other children nearby.

Ակտիվ քաղաքացի լինելու մշակույթի ձևավորում

ՔՈԱՖ-ի քաղաքացիական կրթության ծրագրերը հզորացնում են երիտասարդներին՝ իրենց դպրոցներում և համայնքներում նշանակալի քայլեր նախաձեռնելու համար։ Ամենշաբաթյա հաճախականությամբ այս ծրագիրը ձևավորում է սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդների, որոնք պատրաստ են դառնալու գալիք փոփոխությունների հիմնասյունը:

Five young people in white shirts sit and discuss papers around a table in a bright office space.

Զարգացնել քննադատական մտածողությունը

ՔՈԱՖ-ի բանավեճի ակումբները ուսանողներին հմտացնում են քննադատաբար մտածելու, վստահ արտահայտվելու և իրենց համայնքներում առկա խնդիրներն անկաշկանդ բարձրաձայնելու հարցում:

Group of people seated and attentively listening to a speaker, with one man looking at his phone.

Օգնելով երեխաներին կողմոնորշվել մասնագիտության ընտրության հարցում

Այս ծրագիրը միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտներին օգնում է համապատասխանեցնել իրենց հետաքրքրություններն ու հմտությունները իրական աշխարհի կրթական և մասնագիտական ուղիների հետ։

Large group of diverse young people sitting closely on tiered seating in a bright room.

Զարգացնել ֆինանսական գրագիտության մակարդակը

Ուսանողները գնահատում են համայնքի կարիքները և կազմում են այնպիսի նախագծեր, որոնք հնարավոր է լուծել ձեռներեցության միջոցով:

Two women with curly hair sitting at a conference table with microphones in front of them.

Հզորացնել ուսանողներին՝ իրենց միջավայրում առաջնորդ լինելու համար

Ուսանողական խորհուրդները խթանում են երիտասարդների մասնակցությունը դպրոցի կառավարմանը ու համայնքային որոշումների կայացմանը:

Մեր կրթաթոշակառուները

“Ինձ այնքան դուր եկավ շրջակա միջավայրը և մարդիկ, որ առաջին ներածական նիստից հետո ես մամայիս ասացի՝ ես անպայման շարունակելու եմ գալ այստեղ”
Mary Baghdasaryan
Ալավերդի, Լոռի
“Այն, ինչ ինձ ամենից շատ դուր է գալիս ՍՄԱՐԹ-ի մոտ, ծրագրերն ինքներս ընտրելու ունակությունն է և դրանով ուսումնասիրել, թե ինչն է մեզ հետաքրքրում և ինչն է մեր սրտերին մոտ”:
Տարոն Պետրոսյան
Վանաձոր, Լոռի
“Հիշում եմ այնպես, ինչպես այսօր լիներ, երաժշտական գործիքների ծրագրի ժամանակ առաջին անգամ վերցրեցի կիթառը և փորձեցի նվագել առաջին նոտաները։ Կողքիս նստած ընկերներիցս մեկին ասացի. “Իմ երազանքն իրականացել է”
Maria Grigoryan
Ալավերդի, Լոռի
“[SMART] -ի նման ծրագրերը ՝ SmartConnects-ի զրույցների և սեմինարների հետ միասին, որոնք ղեկավարում են այցելող մասնագետները, օգնում են ինձ նման երեխաներին գյուղական վայրերից բացահայտել, թե ով ենք մենք իրականում”:
Elen Kharatyan
Դսեղ, Լոռի
“ՍՄԱՐԹԸ, նախ և առաջ, հնարավորությունների, սեփական հնարավորությունները բացահայտելու, տարբեր համայնքներից ընկերներ ձեռք բերելու վայր է”
Nare Petrosyan
Օձուն, Լոռի

Ուսանողների առաջնորդությամբ իրականացվող ծրագրեր

Սկսած հանրային տարածքների վերականգնումից մինչև իրազեկման արշավների կազմակերպում՝ ծրագրի մասնակիցները նախաձեռնում և առաջնորդում են նախագծեր, որոնք նպաստում են ամբողջ համայնքի բարելավմանը:

Hand inserting a yellow coin with a checkmark into a piggy bank.

Իրական խնդիրների լուծում

Ուսանողները բացահայտում են տեղի մարտահրավերները և նախագծում ստեղծագործական լուծումներ՝ իրական ազդեցությամբ։

Blue speech bubble icon with black outline and a small tail on the lower right.

Համագործակցություն տարբեր համայնքների միջև

Երիտասարդ առաջնորդները միավորում են ուժերը իրենց համայնքներից դուրս գտնվող երիտասարդների հետ։

Stylized orange and black map pin icon with a circular hole in the center.

Իրական առաջնորդության փորձ

Մասնակիցները զարգացնում են քաղաքացիական պատասխանատվության զգացում իրենց համայնքների նկատմամբ։

Կարևոր պատմություններ

July 9, 2026
Կատեգորիա

Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ում․ երկար օրեր, պայծառ գաղափարներ, արևոտ տրամադրություն

March 16, 2026
Կատեգորիա

«Հուզական ինտելեկտ» ծրագիր. ՍՄԱՐԹ կրթական մոդելի նոր բաղադրիչը

April 19, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

December 30, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ Կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագրի ոգևորիչ արդյունքները 2025-ին

December 25, 2025
Կատեգորիա

Ֆուտբոլ ծրագրի մեկնարկը՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Միացի՛ր շարժմանը

Աջակցի՛ր երիտասարդների առաջնորդած փոփոխությանը Հայաստանի գյուղերում։