ՄԵՆՔ
ՔՈԱՖ-ում մենք հզորացնում ենք երեխաներին և օգնում իրացնել իրենց ողջ ներուժը։ Մեր համակողմանի մոտեցումը հնարավորություն է ընձեռում երեխաներին հասնելու իրենց երազանքներին, իսկ ընտանիքներին հաղթահարելու դժվարությունները։ Որպես արդյունք՝ ունենում ենք բարելավված համայնքներ, որտեղ ձևավորվում է Հայաստանի լուսավոր ապագան:








ՔՈԱՖ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Սա պատմություն է, որը սկիզբ է առնում մի բաժակ ջրից, երբ 2003 թ․-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր և նախագահ դոկտոր Գարո Արմենն առաջին անգամ այցելեց իր նախնիների հայրենիք՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ։
Երբ նա մի տարեց գյուղաբնակից ջուր խնդրեց, ապշեց՝ իմանալով, որ տեղաբնակների համար մաքուր խմելու ջուրը հասանելի չէ: Սա հենց այն պահն էր, որը հիմնաքարային դարձավ ապագա ՔՈԱՖ-ի ստեղծման համար:
«Գյուղի մարդիկ յուրահատուկ են. նրանք յուրահատուկ բաների են արժանի»։
Համակողմանի արձագանք համայնքի կարիքներին
Հայաստանի համայնքների ապագան մեծապես կախված է այն հնարավորություններից, որոնք ստեղծվում են համայնքաբնակ ընտանիքների համար։ ՔՈԱՖ-ի առաքելությունն այդ հնարավորությունները հասանելի դարձնելն է յուրաքանչյուր ընտանիքի համար։

ՔՈԱՖ-ն օգնում է երեխաներին իրացնել իրենց ամբողջ ներուժը՝ թե՛ համաշխարհային հարթակներում, թե՛ հայրենիքում։

ՔՈԱՖ-ն օգնում է երիտասարդ ընտանիքներին հաղթահարել ֆիզիկական, հոգեկան և սոցիալական դժվարությունները՝ ավելի բարեկեցիկ կյանքի համար։

ՔՈԱՖ-ը ներդրում է կատարում համայնքների տնտեսության մեջ, որը նպաստում է կենսունակ, ապահով ու կայուն Հայաստան կերտելուն:











