Թումանյանի «Շունն ու կատուն»՝ չինարեն

September 1, 2025
SMART

«Ժամանակով Կատուն ճոն էր․․․» լսելիս մտովի գնում ես դպրոց ու հիշում Թումանյանի ամենաերգեցիկ հանգավորված ու սիրված ստեղծագործություններից «Շունն ու կատուն» սովորելը։ Արի ու տես, որ թումանյանական խոհեմությամբ, Լոռու կոլորիտով ու բարբառով համեմված այս ստեղծագործությունը ՍՄԱՐԹ կենտրոնի Չինարեն ծրագրի ուսանողները ոչ միայն սովորել են, այլև չինարեն թարգմանել։

Դարձվածային արտահայտություններով հարուստ բալլադում նախ պետք էր լիարժեք հասկանալ հայերենը, ապա փորձել գտնել չինարեն ամենամոտ համարժեքները։ Այս հարցում ՔՈԱՖցիներին օգնության եկան մի խումբ բառարաններ ու իրենց ծրագրավարները։

Մշակույթների ձուլումն ավելի պատկերավոր դարձնելու համար ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանող Գարիկ Վարոսյանը, ով տաղանդավոր նկարիչ է, թարգմանությունը լրացրեց իր թվային նկարազարդումներով՝ շունն ու կատվին կերպարանափոխելով ու չինական մոտիվներ հաղորդելով։ Ձեզ ենք ներկայացնում ՍՄԱՐԹ-յան «Շունն ու կատուն»՝ չինարեն։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

December 30, 2025
Կատեգորիա

«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»

December 25, 2025
Կատեգորիա

Ֆուտբոլ ծրագրի մեկնարկը՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

December 30, 2025
Կատեգորիա

GIS-ը՝ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգի առանցքում

November 19, 2025
Կատեգորիա

Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

November 19, 2025
Կատեգորիա

Լուսինե Ազարյան. ՍՄԱՐԹ-ի շտապ օգնությունը

December 25, 2025
Կատեգորիա

Արևի էներգիան՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում