
ՔՈԱՖ-ը՝ Երևան Մարաթոն 2026-ի բարեգործական գործընկեր․ աջակցելով Հայաստանի համայնքներում մարզական հնարավորությունների ընդլայնմանը

Հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի փողոցները կհամախմբեն հազարավոր վազորդների․ մեկնարկում է «Երևան մարաթոն 2026»-ը, որի այս տարվա բարեգործական գործընկերը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է։
Այս համագործակցության շրջանակում մարաթոնի ընթացքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են ՔՈԱՖ-ի մարզական ծրագրերին և ՍՄԱՐԹ ավանի մարզադաշտում թեմատիկ միջոցառումների կազմակերպմանը։
Մարաթոնին գրանցվելիս մասնակիցներն ու աջակիցները հնարավորություն կունենան նաև կատարել լրացուցիչ նվիրատվություն՝ընդլայնելով իրենց ազդեցությունը։
«ՔՈԱՖ»-ի համար այս նախաձեռնությունը միավորում է երկու կարևոր արժեք՝ առողջ ապրելակերպի խրախուսումն ու համայնքներում ապրող երեխաների համար նոր հնարավորությունների ստեղծումը։ Հավաքագրված ռեսուրսները կօգնեն ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ սպորտի միջոցով երեխաները կզարգացնեն ոչ միայն ֆիզիկական տվյալները, այլև ինքնավստահությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։
Հոկտեմբերյան վազքուղու յուրաքանչյուր կիլոմետր և յուրաքանչյուր մասնակցություն կարող է դառնալ նոր հնարավորության սկիզբ մեր երեխաների համար։



EN — English
HY — Հայերեն
FR — Français



