
Հզորացնելով Հայաստանի համայնքների ընտանիքներին. ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին

Ինչպես են շուրջ 6,000 երեխաներ, ծնողներ և ոլորտի մասնագետներ 2025 թվականին զարգացրել իրենց հմտությունները, դիմակայունությունն ու ինքնավստահությունը։
2025 թվականին ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնները շարունակեցին իրենց կարևոր առաքելությունը Հայաստանի մարզերում՝ դառնալով վստահելի հենակետ երեխաների, ծնողների և մասնագետների համար։ Տարին ամփոփվում է ոչ միայն խոսուն թվերով, այլև իրական, չափելի ազդեցությամբ։ Մյասնիկյանում, Դեբեդում, Քարակերտում և Հացիկում գործող չորս կենտրոնների միջոցով ՔՈԱՖ-ն աջակցել է 5,767 մարդու՝ նպաստելով ընտանիքների կայուն զարգացմանը և համայնքների ամրապնդմանը։
- 2,814 շահառու
- 2,953 վերապատրաստումների և թրեյնինգների մասնակից
Նշում․ տվյալները ներառում են մինչև 2025 թվականի նոյեմբերի կեսը գրանցված ակտիվությունը և կարող են փոքր-ինչ տարբերվել ընթերցման պահին։
Այս կենտրոնները շարունակաբար աջակցում են ընտանիքներին, հզորացնում մասնագետներին և նպաստում ավելի առողջ ու դիմակայուն համայնքների ձևավորմանը։
Ռեսուրս կենտրոնի նշանակությունը
ՔՈԱՖ-ի երկրորդ ՍՄԱՐԹ ավանի կարևոր բաղադրիչ հանդիսացող Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը Մյասնիկյանում դարձել է կարողությունների զարգացման առանցքային հարթակ։ Ծառայելով շուրջ 15 հարակից համայնքի՝ կենտրոնը գործում է համագործակցության, արժանապատվության և շարունակական ուսուցման սկզբունքներով։ Այն միաժամանակ իրականացնում է նաև ռեսուրս կենտրոնի գործառույթ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելով վերապատրաստումներ այն մասնագետների համար, որոնք ամեն օր աշխատում են երեխաների և ընտանիքների հետ։
2025 թվականին Մյասնիկյանի Երեխայի և ընտանիքի կենտրոնն աջակցել է․
- 482 շահառուի՝ տրամադրելով հոգեբանի, սոցիալական աշխատողի և լոգոպեդի անհատական ծառայություններ, ինչպես նաև ընդգրկելով վաղ մանկան զարգացման ծրագրերում,
- 909 մասնակցի՝ վերապատրաստումների և համայնքային միջոցառումների շրջանակում։

Ռեսուրս կենտրոնի ծրագրերն ընդգրկել են հետևյալ ուղղությունները՝
- խոսքի զարգացում,
- վաղ մանկության փուլեր և ծնողավարում,
- դեռահասների հոգեկան առողջություն և դիմակայունություն,
- տրավմա-իրազեկ մոտեցումները սոցիալական աշխատանքում,
- ABA մեթոդաբանություն և ներառական կրթություն,
- սենսորային ինտեգրում,
- կոնֆլիկտների կարգավորում և հուզական ինքնակարգավորում։
Մյասնիկյանի առանձնահատկությունն այն է, որ ծրագրերի բազմաշերտությանը զուգահեռ այն նաև հանդիսանում է փորձարարական հարթակ։ ՔՈԱՖ-ի մասնագիտական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր նախ մշակվել և հղկվել են այստեղ, ապա ներդրվել Քարակերտում, Հացիկում և Դեբեդում՝ ապահովելով միասնական չափորոշիչներ ողջ ցանցում։
Յուրաքանչյուր վերապատրաստման, քննարկման և գործնական աշխատարանի միջոցով Մյասնիկյանի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնը ձևավորում է ուսուցման նոր մշակույթ՝ միավորելով մասնագետներին ու ծնողներին, խթանելով համայնքներում գիտելիքի փոխանակումը և բարձրացնելով երեխայակենտրոն աշխատանքի ու ծնողավարության մակարդակը ամբողջ տարածաշրջանում։

ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների ազդեցությունը 2025-ին
2025 թվականին ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոններում իրականացվել են բազմազան ծրագրեր՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելով երեխաներին ու նրանց ընտանիքներին։
Բոլոր կենտրոններում կազմակերպվել են հետևյալ ուղղություններով միջոցառումներ.
- խոսքի զարգացում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց հետ աշխատող մասնագետների համար
- ծնողավարման հմտությունների բարելավում հաղորդակցության և խնամքի հմտությունների ամրապնդման նպատակով,
- հուզական և վարքային զարգացում՝ երեխաների, դեռահասների և ծնողների համար,
- դպրոցներում բուլինգի կանխարգելում և բարեկեցության խթանում (համայնքային դպրոցների հետ համագործակցությամբ)
- Վաղ մանկան զարգացում և նախապատրաստում դպրոցական կյանքին
- հոգեկան առողջության աջակցություն երեխաների և դեռահասների համար
- սոցիալական աշխատանքի և դեպքերի կառավարման վերապատրաստումներ տեղի մասնագետների համար
- կարողությունների զարգացում ուսուցիչների, հոգեբանների և լոգոպեդների համար։

Յուրաքանչյուր կենտրոնի ազդեցությունը
ՔՔարակերտի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դպրոցներում բուլինգի կանխարգելմանը։ Իրականացվել են առաջնորդության զարգացման, դեռահաս-ծնող հաղորդակցության և բռնության վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության բարձրացման ծրագրեր՝ ուղղված դեռահասների համար անվտանգ և բարենպաստ միջավայրի ստեղծմանը։
Հացիկի ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնում իրականացվել են խոսքի զարգացման բազմաթիվ ծրագրեր՝ ծնողների և մանկավարժների ակտիվ ներգրավվածությամբ։
Այս կենտրոնները ոչ միայն աջակցում են անհատներին, այլև հզորացնում ամբողջ համայնքը։
Ազդեցության մասին՝ թվերով
- Դեբեդ | 855 շահառու | 840 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
- Քարակերտ | 831 շահառու | 675 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
- Հացիկ | 646 շահառու | 529 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)
- Մյասնիկյան | 482 շահառու | 909 մասնակից (թրեյնինգներ, դասընթացներ)

Մոդելի առանձնահատկությունը
ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների մոդելի հիմքում պարզ, բայց հիմնարար մոտեցումն է․ երեխայի բարեկեցությունը անմիջականորեն կախված է իրեն շրջապատող մեծահասակների բարեկեցությունից, գիտելիքից և կարողություններից։
2025 թ.-ին կենտրոնները սկսել են էականորեն ավելի սերտ համագործակցել, տարբեր համայնքների մասնագետները ներգրավվել են համատեղ վերապատրաստումներում, իսկ փորձի փոխանակումը դուրս է եկել մեկ կենտրոնի կամ մեկ համայնքի շրջանակից։
Այսպիսով, կենտրոնների գործունեության հիմքում միայն առկա խնդիրներին արձագանքելը չէ, այլև համայնքների կայուն զարգացումը։
Դեպի 2026 թվական՝ ավելի մեծ նպատակներով
Առաջիկա տարում ՔՈԱՖ-ը նախատեսում է շարունակել և խորացնել այս ազդեցությունը՝
- իրականացնելով նոր ծրագրեր մասնագետների և ծնողների համար,
- ընդլայնելով ծնողների ներգրավվածությունն ու վաղ մանկան զարգացման ծրագրերը,
- շարունակելով դեռահասների հոգեկան առողջության և դիմակայունության բարձրացման նախաձեռնությունները,
- ամրապնդելով համագործակցությունը ՔՈԱՖ Երեխայի և ընտանիքի կենտրոնների, տեղական հաստատությունների և համայնքների միջև,
- ընդլայնելով և կատարելագործելով ծրագրերը գործող համայնքներում՝ ավելի մեծ թվով ընտանիքների աջակցելու նպատակով։
Յուրաքանչյուր նոր հմտություն և աջակցություն ստացած յուրաքանչյուր ընտանիք ամրապնդում է համայնքի, ապա նաև երկրի ներքին դիմակայունությունը։
Շնորհակալ ենք
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր աջակիցների, գործընկերների և համայնքի անդամների վստահության։ Ձեր աջակցության շնորհիվ Հայաստանի համայնքներում բնակվող երեխաները զգում են, որ նրանց լսում են, հասկանում ու աջակցում։
Միասին մենք ձևավորում ենք լուսավոր ապագա գալիք սերունդների համար։





