Ձայնային ձևավորման ապագա մասնագետները ՍՄԱՐԹ-ից

*Ce blog a été traduit à l’aide de l’IA
September 30, 2022
SMART

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, որ երեխաներին արդի կրթության ու բազմակողմանի զարգացման հնարավորություն է տալիս։ Կենտրոն մուտք գործելով՝ 6-18 տարեկան յուրաքանչյուր ուսանող կարող է հերթականությամբ ընտրել «ՍՄԱՐԹ քաղաքացիություն» կրթակարգում ներառված 18 ծրագրերից, որոնք հետևյալ ոլորտներից են՝  ձեռներեցություն, ճարտարագիտություն, արվեստ, երաժշտություն, օտար լեզուներ և աթլետիկա։

Ոլորտների այս բազմազանությունը հազարավոր ուսանողների համար իրենց մեջ թաքնված ներուժի, նոր մասնագիտությունների, բնագավառների ու հնարավորությունների բացահայտման ուղի է։

Ձայնային ձևավորումը կենտրոնի երաժշտական ծրագրերից մեկն է (Երաժշտական գործիքներ և Վոկալ ծրագրերի հետ միասին), որին մասնակցելով՝ ուսանողները ծանոթանում են երաժշտության ստեղծման տեխնիկային և տեսարաններին ռիթմ հաղորդելու ու հուզական արձագանքներ ձևավորելու գործում երաժշտության դերին:

Ուսանողները սովորում են ձայնային ձևավորման հիմունքները ձայնային մշակման ստեղծագործական տեխնիկայի միջոցով և ուսումնասիրում աշխարհահռչակ բենդերի ու ֆիլմերի երաժշտական լուծումները՝ արդյունքում բարելավելով նաև իրենց երաժշտական ճաշակը։

Ֆիլմերը հնարավորինս իրական դարձնելու բանալին թաքնված է ձայնային ձևավորման մեջ։ Վերջինս ֆիլմի ստեղծման կարևորագույն մասն է․ յուրաքանչյուր կադրին հաղորդում է հույզեր ու հնարավորինս մոտեցնում իրականությանը: Պատահական չէ, որ ծրագրի ընթացքի մեծ մասը նվիրվում է ֆիլմերի ու մուլտֆիլմերի հետ աշխատանքին։ Օգտագործելով GarageBand, LogicPro և iMovie գործիքները՝ ուսանողները վերամշակում են ֆիլմերի գործող ձայները ու հաճախ ձայնագրում իրենց հայալեզու տարբերակները։

Ծրագրի ընթացքում ուսանողների ամենասիրելի զբաղմունքը էքսպերիմենտներ անելն է՝ կենտրոնից դուրս գալ ու որսալ մարդկանց գործողությունների ու բնության մեջ հանդիպող տարբեր ձայներ։ «Ամենազվարճալին մի բան ձայնագրելն ու դրանից բոլորովին այլ ձայն ստանալն է: Օրինակ՝ մի անգամ փողոցի ձայներից դինոզավրերի մռնչոց ստացանք»,- պատմում է Մարց գյուղից ՍՄԱՐԹ կենտրոնի ուսանողուհի Մարիամ Խառատյանը:

Ինչպես ցանկացած ծրագրից, այնպես էլ ձայնային ձևավորումից ստացված գիտելիքներն ապագայում կիրառելու տարբերակները բազմաթիվ են՝ այսօր արդիական YouTube-յան բովանդակությունից մինչև պրոֆեսիոնալ ֆոլի արտիստներ դառնալը:

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

April 1, 2026
Կատեգորիա

When Youth Take the Lead in Community Development, Transformation Holds Greater Meaning

April 1, 2026
Կատեգորիա

Սովորել՝ կառուցելով. ՍՄԱՐԹ-ի ուսանողները՝ ռոբոտների հաքաթոնում

March 17, 2026
Կատեգորիա

«Հուզական ինտելեկտ» ծրագիր. ՍՄԱՐԹ կրթական մոդելի նոր բաղադրիչը

February 2, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

April 1, 2026
Կատեգորիա

Խրախուսելով ստեղծարարությունը Լոռիում. ՔՈԱՖ-ի և Վահէ և Լյուսի հիմնադրամի համատեղ արվեստի մրցույթի եռամյա ուղին

January 7, 2026
Կատեգորիա

«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»