Ջահել ու համարձակ․ շենիկցի Անուշը կամ «ՏնաՇենը»

September 3, 2025
COAF Alumni

Երիտասարդ կանանց նա խորհուրդ է տալիս չվախենալ բարձրաձայնելուց, չսահմանափակել սեփական երազանքները՝ գոնե մտքում, ու անտարբեր չլինել շրջապատի հանդեպ։

Նա Արմավիրի փոքրիկ գյուղից է, որտեղ սկիզբ են առնում իր մեծ երազանքներն ու գործերը։ Դրանք արդեն իսկ դրականորեն են փոխել իրեն ու իր միջավայրը։ Պայծառ աչքերով ու արևոտ ժպիտով աղջնակը 18-ամյա Անուշ Մկրտչյանն է՝ ՔՈԱՖ-ի շրջանավարտը Արմավիրի մարզի Շենիկ գյուղից։

Անուշը ՔՈԱՖ-ի բազմաթիվ ծրագրերի է մասնակցել՝ անգլերենի «Աքսես»-ին, աշակերտական խորհրդին, մասնագիտական կողմնորոշման և առողջ ապրելակերպի խմբակներին։

IMG_4354-1024x683-1.jpg (1024×683)

«Սիրում եմ ՔՈԱՖ-ը, քանի որ այն ինձ սովորեցրել է իմ գյուղը սիրել։ Նախկինում մենք՝ հեռավոր գյուղերի բնակիչներս, երազում էինք Երևան տեղափոխվելու մասին, իսկ ՔՈԱՖ-ն ապացուցեց մեզ, թե ինչ եզակի են մեր գյուղերը։ Այժմ բոլորն ինձ ճանաչում են որպես շենիկցի Անուշ կամ «ՏնաՇենի» Անուշ»,- խոստովանում է երիտասարդ լավատեսը, ով համայնքին ծառայելը համարում է իր և յուրաքանչյուրի պարտքը։

Անուշի համար ներշնչանքի աղբյուր է Դիանա Աբգարը՝ աշխարհում առաջին կին դիվանագետը։ Նրա պատմությունն անչափ ոգևորել է աղջնակին, ու պատահական չէ, որ այժմ ինքը Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջինկուրսեցի է։

222-1024x683-1.png (1024×683)

Անուշի քաղաքացիական ակտիվությունը դրսևորվում է ծննդավայրում ձեռնարկած մի շարք գործերով․ մասնակցել է ֆեմինիստական ճամբարների, հիմնել է գրական ակումբներ ու աղջիկների ֆուտբոլային ակումբ։ Վերջինս Շենիկի առաջին ֆուտբոլային թիմն էր, որ ինքն ու Անի Ղուլինյանը՝ ՔՈԱՖ-ի դսեղցի շրջանավարտը, իրագործում էին 14 թիմակիցների հետ։ Անուշը հստակ հիշում է, որ կողքի գյուղերի աղջիկների հետ մրցելիս գյուղի մեծերն ու հատկապես իրենց եղբայրները եկել ոգևորելու «իրենց աղջիկներին»։ Փաստորեն, կարծրատիպային բազմաթիվ խնդիրներ են հաղթահարվել դրա արդյունքում։

22-1024x683-1.png (1024×683)

Երիտասարդ ակտիվիստն այժմ «ՏնաՇեն» զարգացման կենտրոնի հիմնադիրն է։ Այստեղ  Շենիկի երիտասարդությունը հանդիպում ու շփվում է հաջողության հասած երիտասարդ մասնագետների հետ։

Որպես երիտասարդ աղջիկ՝ Անուշը որոշ խոչընդոտների ու սահմանափակումների էր հանդիպում։ 2018 թ․ թավշյա հեղափոխության օրերին Անուշի ներսում մարդու իրավունքների համար պայքարի բնազդն արթնացավ։ Թեև որոշ համագյուղացիներ չէին խրախուսում իր նախաձեռնությունը, նա, այնուամենայնիվ, մի փոքրիկ ապաստարանում հավաքեց շենիկցի երիտասարդությանը՝ կոչ անելով համարձակ լինել ու միանալ հեղափոխությանը, պայքարել այն ամենի դեմ, ինչն իրենց խանգարում էր այդ բոլոր տարիներին։

Թեև սեպտեմբերից Անուշը Երևանում է սովորում, հանգստյան օրերն անցկացնում է Շենիկում, գնում է իր սիրելի գյուղամեջ ու վայելում բակում խաղացող երեխաների ուրախ ճիչերը։

7043841949_7e01bcd937_o-1024x575-1.jpg (1024×575)

Անուշը 11 տարեկանում` ՔՈԱՖ-ի հոլովակներից մեկի նկարահանման ժամանակ

  • Կարոտո՞ւմ ես գյուղը,- հարցնում եմ Անուշին։
  • Իրականում, ինձ եմ կարոտում գյուղում,- հետևում է կարճատև լռություն, հետո Անուշը ժպտում է․- քաղաքի կյանքը տարբեր է, բոլորիս միանման է դարձնում։ Անհատականություններն ավելի վառ են երևում գյուղում։ Այստեղ դու շատերից մեկն ես, իսկ գյուղում բոլորը ճանաչում են իրար, բարևում։
6897669214_f6e7726dab_o-1-1024x683-1.jpg (1024×683)

Առջևում բազում ծրագրեր ու երազանքներ են, որոնց մասին ինքը նախընտրում է առայժմ լռել։ ՔՈԱՖ-ի ընտանիքն այսօր ու ամեն օր նշանավորում է բոլոր այն կանանց, ովքեր հիացմունք ու հպարտություն են պարգևում։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Ճանապարհի հարթում. ներսում COAF-ի կարիերայի պատրաստության համաժողովը երիտասարդների համար

September 1, 2025
Կատեգորիա

Ուղղորդելով գալիք սերնդի առաջնորդներին. ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուները հանդիպում են իրենց մենթորներին

September 1, 2025
Կատեգորիա

Հայկի քաղած լավագույն դասերը գյուղից, կրթությունից, բանակից

September 1, 2025
Կատեգորիա

Դսեղի Ծովեր լճի տնակը կամ փախուստ սարերի գիրկ

September 1, 2025
Կատեգորիա

Ուսանողի օրագիր Ռումինիայից | Անի Ղուլինյան

September 1, 2025
Կատեգորիա

Անուշի կիսամյակը Իտալիայի պատմական Սիցիլիա կղզում