Երիտասարդ ուսուցչուհին և նրա ճանապարհը

September 3, 2025
COAF Alumni

Քրիստինե Սերոբյանն Արագածավան համայնքի դպրոցներից մեկի անգլերենի ուսուցիչն է։ Նա նաև անգլերեն է դասավանդել ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի համատեղ Access միկրոկրթաթոշակային ծրագրի շրջանակներում։

«Նաև գյուղատնտեսական ֆերմայում էի աշխատում, այգեգործությամբ զբաղվում»,- հիշում է Քրիստինեն։- «Դայակություն էի անում, ամառային ճամբարում անգլալեզու միջոցառումներ կազմակերպում»։

2017թ․ դեկտեմբերին Քրիստինեն Հայաստան վերադարձավ, ու ՔՈԱՖ-ի կողմից առաջարկ ստացավ Արագածավանում անգլերեն դասավանդել՝ Access ծրագրի շրջանակներում․ «Access-ն ինձ համար պարզապես աշխատանք չէ։ Այն ինձ ոգեշնչում է… ԱՄՆ դեսպանատան ու ՔՈԱՖ-ի շնորհիվ կարողացել եմ հմտություններս զարգացնել, ավելի լավ մասնագետ դառնալ։ Այդ կազմակերպություններն ինքնազարգացմանս էլ են մեծապես նպաստել։ Ես շատ ավելի ինքնավստահ եմ դարձել»։

2018թ․ հուլիսին Քրիստինեն Վրաստանի Քոբուլետի քաղաքում մեկ այլ սեմինարի մասնակցեց․ «Շատ էմոցիոնալ դասընթաց էր։ Քննարկում էինք, թե երիտասարդներն ինչպես կարող են ազդել Եվրոպայում առկա կոնֆլիկտների վրա, ինչ ձևով կարող են նպաստել այդ կոնֆլիկտների լուծմանը։ Շատ նոր գաղափարներ ծնվեցին այդ դասընթացի ընթացքում»։

2019թ․ մայիսին էլ Քրիստինեն միացավ AISEC կազմակերպության կամավորական ծրագրին․ «Միչիգանի նահանգի Tannadoonnah ճամբարում էի աշխատում, երեխաների համար կրթական ու մշակութային ծրագրեր էի իրականացնում»։

Քրիստինեն իր աշակերտների հետ հաճախ է զրուցում իր դասընթացների ու կամավորական ծրագրերի մասին։ «Կուզենայի նրանց համար օրինակ ծառայել, որ իրենք էլ դիմեն զանազան ծրագրերի ու նոր գիտելիք ձեռք բերեն»։

Երիտասարդ ուսուցչուհին մեկ այլ նախասիրություն էլ ունի․ կարդալ շատ է սիրում․
«Ռիտա Գոլդեն Գելմանի ստեղծագործություններն եմ նախընտրում։ Օրինակ, Tales of a Female Nomad գործը, որտեղ գլխավոր հերոսուհին ասում է․ «Ես չեմ փախչում։ Ես վազում եմ դեպի արկածներ, դեպի բացահայտումներ, դեպի բազմազանություն․․․» Ես էլ կարծում, որ պետք է հաճախ ռիսկի գնալ, ես էլ եմ սիրում նոր բաներ փորձել, նոր գիտելիք ստանալ ու հասնել նպատակներիս»։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Ճանապարհի հարթում. ներսում COAF-ի կարիերայի պատրաստության համաժողովը երիտասարդների համար

September 1, 2025
Կատեգորիա

Ուղղորդելով գալիք սերնդի առաջնորդներին. ՔՈԱՖ-ի կրթաթոշակառուները հանդիպում են իրենց մենթորներին

September 1, 2025
Կատեգորիա

Հայկի քաղած լավագույն դասերը գյուղից, կրթությունից, բանակից

September 1, 2025
Կատեգորիա

Դսեղի Ծովեր լճի տնակը կամ փախուստ սարերի գիրկ

September 1, 2025
Կատեգորիա

Ուսանողի օրագիր Ռումինիայից | Անի Ղուլինյան

September 1, 2025
Կատեգորիա

Անուշի կիսամյակը Իտալիայի պատմական Սիցիլիա կղզում