Մեկ նվիրված մարդ փոխում է շատ երեխաների կյանքը

September 3, 2025
Education

Դալարիկում հնարավորություններն այդքան էլ շատ չեն, բայց հավակնոտ մի երիտասարդ մի օր հանդես եկավ համարձակ գաղափարով՝ ընդլայնել գյուղի երեխաների մտահորիզոնը։ Քսանվեցամյա Ջանիկ Տոնոյանը Դալարիկի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Իր նախաձեռնությամբ ՔՈԱՖ-ի սպորտի ակումբի անդամներին որոշեց սովորեցնել Հայաստանում չտարածված մի խաղ։

Դրանով փորձում էր նաև գենդերային հավասարությունը խրախուսել աշակերտների շրջանում, սովորեցնել նրանց համերաշխություն և իրավահավասարություն։ «Հանդբոլը տղաներին ու աղջիկներին ներառող հրաշալի խաղ է, օգնում է հասկանալ միմյանց ու սովորեցնում համախմբված խաղալ՝ լավագույն արդյունքի համար»։

Դալարիկի հանդբոլի թիմի ձևավորումից մեկ տարի անց Ջանիկը նկատում է նշանակալի փոփոխություններ թիմի անդամների վերաբերմունքի մեջ։ Աղջիկների հետաքրքրությունը սպորտի հանդեպ մեծացել է, տղաներն էլ պարտաճանաչ հաճախում են պարապմունքներին՝ փողոցում ժամանակը վատնելու փոխարեն։ Աշակերտներից շատերը ցանկություն են հայտնել զբաղվելու պրոֆեսիոնալ սպորտով։

Ջանիկը հպարտանում է իր սաներով, որ ինքնուրույն են կերտում իրենց անհատականությունը։ «Այն պահից, երբ այս երեխաներն սկսեցին ձեռքի գնդակ խաղալ, անմիջապես սկսեցին տարբերվել իրենց տարեկիցներից, դարձան ավելի իմաստուն, խելացի, հանդարտ ու ինքնավստահ։ Բառերով անհնար է նկարագրել իմ երջանկությունը, երբ տեսնում եմ նրանց դասի մտնելիս ու  ոգևորություն նկատում նրանց աչքերում»։

Ջանիկը նախատեսում է վերապատրաստել հարևան գյուղերի մարզիչներին ևս, որ մարզի բոլոր երեխաները կարողանան օգտվել այն նույն հնարավորությւոններից, որ տալիս է ձեռքի գնդակը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

October 13, 2025
Կատեգորիա

Ինչպե՞ս են աշակերտական խորհուրդները ձևավորում նոր սերնդի համայնքային առաջնորդներ

October 6, 2025
Կատեգորիա

Տաթևի «գիտաֆանտաստիկ» ուղին ՔՈԱՖ-ի հետ

October 6, 2025
Կատեգորիա

ՔՈԱՖ-ը գալիս է Սյունիք՝ մեկնարկելով անգլերենի ուսուցիչների մենթորության ծրագիր

September 1, 2025
Կատեգորիա

Նանե Սիմոնյան. «ՍՄԱՐԹ-ն ինձ զարգացած, ակտիվ ու լսելի լինելու հնարավորություն է տվել»

September 1, 2025
Կատեգորիա

Արմավիրից մինչև Հարվարդի համալսարան. Մաքսիմի ճանապարհորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Շնորհակալություն անմոռանալի ամառային դրամահավաք-երեկոյի համար