Աքորու բարձունքներից դեպի բարձր տեխնոլոգիաներ

September 1, 2025
Photoblog

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ՔՈԱՖ-ի այցեքարտն է, ուր հաճախում են Լոռու մարզի 27 համայնքների 1500-ից ավելի երիտասարդներ և մեծահասակներ։ Կենտրոնում միաձուլվում են տասնյակ գյուղեր իրենց առանձնահատկություններով` մշակույթով, պատմությամբ և սովորույթներով։ Այդ համայնքներից մեկը Ալավերդի համայնքի մաս կազմող Աքորի գյուղն է։

Ըստ գյուղի բնակիչների՝ աքորեցիների նախնիները սերում են Մասիսի լանջին գտնվող Ակոռի գյուղից։ Այստեղից էլ գալիս է գյուղի անվանումը։

Գյուղի հիմնադրումը հստակ տարեգրություն չունի, սակայն համայնքի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Գևորգ եկեղեցին, կառուցվել է 13-րդ դարում ու պահպանվում է մինչ օրս։

Մինչ ձմեռն իր թևի տակ կառնի ու սպիտակով կծածկի մոտ 2500-ից ավելի բնակչություն ունեցող գյուղը, գյուղացիները շտապում են աշնան բերքահավաքը ավարտին հասցնել ու պատրաստվել երկարատև ցրտաշունչ ձմռանը։

Չնայած երկրում դեռևս շարունակվող համաճարակին ու պատերազմական վշտին՝ մարդիկ շարունակում են իրենց առօրյա կյանքը։ ՔՈԱՖ-ն էլ անում է ամեն ինչ, որ գյուղի երիտասարդները որակյալ կրթության հնարավորություն ունենան ոչ միայն ՍՄԱՐԹ կենտրոնում, այլև դրանից դուրս։

Աքորիում մեր կողմից առաջարկվող կրթական հնարավորությունները հետաքրքիր զարգացում են ապրել։ Նախ 2016-ին այստեղ` Աքորու մշակույթի տանը, բացվել է մեր 8 ՍՄԱՐԹ սենյակներից մեկը, որ հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, և որտեղ անց են կացվում ՔՈԱՖ-ի՝ անգլերենի Աքսես և Աֆլաթուն ծրագրերը:

ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենի տեսազանգը Աքորու նորաբաց ՍՄԱՐԹ սենյակի և Արագածավան համայնքի ուսանողների հետ (2016)։

Այնուհետև, 2018-ին Դեբետում բացվեց ՍՄԱՐԹ կենտրոնը՝ դառնալով տարածաշրջանի երիտասարդների ուղին դեպքի ժամանակակից աշխարհ ու մասնագիտություններ։

Տասներեքամյա Մանե Սիմոնյանը Աքորու մեր ուսանողներից է, ով Դեբետի ՍՄԱՐԹ կենտրոնում այժմ Ձայնային ձևավորման ծրագրին է մասնակցում։ Իր քրոջ՝ Նանեի հետ վերջերս ՔՈԱՖ-ից ստացել են պլանշետ, որպեսզի կարողանան նաև առցանց մասնակցել դասերին։ Նրանք այն 45 ուսանողների թվում են, որոնց տրամադրված սարքերն անմասն չեն թողնի հեռավար կրթությունից ու կրթական թվային տեխնոլոգիաներից։

2020-ն առաջ մղեց կրթության թվային տեխնոլոգիաների մեր բոլոր ծրագրերը․ ձևավորեցինք ՍՄԱՐԹ քաղաքացի բջջային հավելվածը, ՍՄԱՐԹ կենտրոնի հեռավար ծրագրերի համար մշակեցինք կրթական նյութեր ու գտանք լուծումներ էլեկտրոնային սարքեր չունեցող ուսանողներին առցանց ծրագրերում ներառելու համար։

Այժմ Աքորիում բնակվող ՔՈԱՖ-ցիների առօրյայի մի մասն էլ ՍՄԱՐԹ-ի առցանց ծրագրերն են։ Եթե ավտոբուսով ՍՄԱՐԹ կենտրոն կհասնեին 30-45 րոպեում, հիմա ՍՄԱՐԹ-ն իրենց ձեռքում է․ մշտապես հաղորդակցվում են իրենց ծրագրավարների ու ընկերների հետ, ուսումնասիրում իրենց հետաքրքրող ոլորտներն առցանց։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»