«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
September 1, 2025
Photoblog

Ալավերդիից 13-ամյա Մարի Բաղդասարյանը, առաջին անգամ հայտնվելով ՔՈԱՖ-ի Լոռու ՍՄԱՐԹ-ում, ապշեց շենքի մեծությունից. ամֆիթատրոնի մասշտաբի միայն իր երաժշտական դպրոցի բեմն էր։

«Միջավայրն ու մարդկանց այնքան հավանեցի, որ ներածականի առաջին հանդիպումից հետո մամային ասեցի՝ «հաստատ գնալ տեմ» (հատատ գնալու եմ)»,- խանդավառությամբ հիշում է Մարին, ում համար ՍՄԱՐԹ ուղու ամեն մի ծրագիր յուրօրինակ ցատկահարթակ էր տվյալ ոլորտները ավելի խորը ուսումնասիրելու։

Այսպես վոկալի ծրագրից հետո նա որոշեց երգեցողության անհատական դասեր վերցնել, մեխանիկային հաջորդեց դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակը, երաժշտական գործիքները ոգեշնչեցին ջութակից ու դաշնամուրից զատ նաև կիթառ/էլեկտրոկիթառ ու հարվածային գործիքներ նվագել սովորել։

ՍՄԱՐԹ + պար + թատերական ստուդիա + վոկալ + ջութակ + դաշնամուր + «Արմաթ» ինժեներկական խմբակ + «Թումո» = ապագա սրտաբան վիրաբույժ, որ երազում է բեմի աստղ ու նավապետ դառնալու մասին։

Մարիի՝ ՍՄԱՐԹ հաճախելու երեք պատճառները. նոր ընկերներ, գիտելիք և փափուկ հմտություններ։

Մարին խմբի հետ ոգևորված պատրաստվում է առաջին ձայնագրությանը։

Նկարչության ծրագրում պարզվում է, որ բոլորը կարող են/գիտեն նկարել։

Մարին ասում է, որ ամեն մի ծրագիր հնարավորություն է տալիս ինքնաարտահայտվելու և նոր կարողություններ բացահայտելու։

Յոգայի ժամանակ անհնար էր թաքցնել 9 տարի պարի հաճախած լինելու փաստը:

Երբ տրամադրությունն ու եղանակը լավ են լինում, Ալավերդիի բարձրադիր բակերից մեկը վերածվում է իսկական բեմի բաց երկնքի տակ։

Մեղվապահության մասին գիտելիքները դեռ պետք կգան ագրոտեխնոլոգիայի ծրագրում ընդգրկվելու ժամանակ։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»