Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

ՔՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ
January 29, 2026
SMART

AՆա ընդամենը երեք տարեկան էր, երբ խաղալիք միկրոֆոնով երգում էր, վեցից գյուղում երգեցողության էր հաճախում, իսկ երբ Լոռիում ՍՄԱՐԹ կենտրոնը բացվեց, նա ծնողներին ստիպեց շտապ գրանցել իրեն։ Գլխավոր առիթը, ինչպես արդեն կռահեցիք, վոկալի ծրագիրն էր։

«Ամենասկզբում հնարավորություն կար երկու ծրագիր զուգահեռ անցնելու, ու ես ընտրեցի վոկալն ու անգլերենը»,- հիշում է Դսեղից սմարթացի Արփինեն, ում ՍՄԱՐԹապատումները ոգևորեցին փոքր քրոջն ու եղբորը, ովքեր, հետևելով ավագ քրոջ օրինակին, ՍՄԱՐԹուկից սահուն ՍՄԱՐԹացի դարձան։

Արփինեն խոստովանում է, որ, ճիշտ է, ՍՄԱՐԹ ուղու յուրաքանչյուր ծրագիրց մի նոր բան է սովորում, բայց վոկալի ծրագիրն իր համար եղավ շրջադարձային։ 

«Ես պետք է ծրագրավորող դառնայի, դասընթացների եմ հաճախել անգամ։ Բայց ՍՄԱՐԹ-ի վոկալի ծրագիրը ստիպեց ինձ մտափոխվել ու գնալ իմ երազանքի հետևից»,- գոհ ու համեստ ժպիտով ասում է Արփինեն։

Այսօր Արփինեն Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան պետական քոլեջի երգեցողության բաժնի երրորդ կուրսի ուսանող է և զուգահեռ կիթառի դասերի է հաճախում։ Վերջնակետը օպերային մեծ բեմերին երգելն է։

Վերջերս նա ներգրավվել է նաև ՍՄԱՐԹ-ի թատերախմբի կատարմամբ «Ունոն ու Բենոն» ներկայացման մեջ։ Սա լավ առիթ էր թատերարվեստի ծրագրից հետո ուժերը փորձելու նաև «իսկական» ներկայացման մեջ։

«Այս ներկայացման շնորհիվ ես հաղթահարեցի բեմի վրա կաշկանդվելն ու ամաչելը»,- պատմում է Արփինեն։

Այս ՍՄԱՐԹ տարվա լավագույն ամփոփումն Արփինեի համար եղավ «Վահէ և Լյուսի» արվեստի ամենամյա մրցույթում միանգամից երկու անվանակարգում (վոկալ ու թատերարվեստ) հաղթանակը։

Ի՞նչ է պետք Յոմկա կատվին կատարյալ երջանկության համար. Լոռվա ձմռան ջերմ արևն ու «Հին ընկեր» երգը սիրելի տիրուհու՝ Արփինեի կատարմամբ։
Երգեցողության դասը պարտադիր սկսվում է ձայնային վարժանքներով։
ՍՄԱՐԹամեջն ուսանողների սիրելի միջոցառումներից է, որի շնորհիվ նրանք լսում են տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց պատմություններ։
«Ունոն ու Բենոն» ներկայացման մեջ Արփինեն տարբեր դերերում է հանդես եկել։ Այստեղ նա պալատականի դեր է խաղում։
Վարագույր։ Արփինեն արդեն գլխավոր կատուներից մեկի դերում է։
Արփինեն ՍՄԱՐԹ բենդի ընկերների հետ իրենց մշակած երգով հանդես եկավ «Վահե և Լյուսի» մրցանակաբաշխությանը։
Արփինեն մրցանակային գումարով արդեն գնել է իր երազած էլեկտրակիթառն ու անհամբեր սպասում է, թե երբ կսկսի երաժշտական գործիքներ ծրագիրը։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

January 29, 2026
Կատեգորիա

Արփինե Ղազումյան. ՍՄԱՐԹ-ից դեպի օպերային մեծ բեմեր

January 7, 2026
Կատեգորիա

«Պատմություններ, որոնք փոխում են աշխարհն ու ապագան»

December 25, 2025
Կատեգորիա

Ֆուտբոլ ծրագրի մեկնարկը՝ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

January 7, 2026
Կատեգորիա

GIS-ը՝ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգի առանցքում

November 19, 2025
Կատեգորիա

Արեն Երանոսյան. «Ես երբեք չեմ դադարում սովորել»

November 19, 2025
Կատեգորիա

Լուսինե Ազարյան. ՍՄԱՐԹ-ի շտապ օգնությունը