Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը՝ հանուն գյուղաբնակների

September 1, 2025
Healthcare

Հոկտեմբեր ամսին ՔՈԱՖ-ը հյուրընկալել էր Ֆրեզնոյի բժշկական առաքելությամբ հերթական անգամ Հայաստան ժամանած բժիշկների խմբին։ ֆիզիոթերապևտներից, ընտանեկան բժիշկներից, մանկական նյարդաբանից ու ակնաբույժից կազմված 15 հոգանոց թիմը շուրջ 2 շաբաթ Արմավիրի, Արագածոտնի ու Լոռու մարզերի ՔՈԱՖ-ի շահառու գյուղական համայնքներում էր։ Բնակչության ընդհանուր զննումների ու տեղացի բժիշկների հետ փորձի փոխանակման հետ միասին ծառայություններում զգալի տեղ ունեին 2020թ․-ի Արցախյան պատերազմից ի վեր տուժած զինվորների համար ֆիզիոթերապևտիկ-վերականգնողական միջոցառումները։

ԱՄՆ-ում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի նախաձեռնած բժշկական առաքելությունը Հայաստան է ժամանում 7-րդ անգամ, իսկ ՔՈԱՖ-ի հետ համագործակցում արդեն 5 տարի շարունակ:

«Արտերկրից բժիշկների այցերը, որոնց թվում և՛ հայեր, և՛ այլազգի բժիշկներ կան, անչափ կարևոր են ինչպես բնակիչների, այնպես էլ գյուղական համայնքների բուժաշխատողների համար։ Օրական մոտ 60 մարդ հնարավորություն ստացավ անվճար բուժզննում անցնելու ու իրենց առողջական խնդիրների վերաբերյալ երկրորդ կարծիք լսելու, իսկ բուժաշխատողների համար այցերը իրենց ոլորտում լավագույն բժիշկների հետ փորձի փոխանակման ու խորհրդակցության հրաշալի հնարավորություն էին»,- նշում է ՔՈԱՖ-ի առողջապահական ծառայությունների ղեկավար Լուսինե Անտոնյանը։

Բժշկական թիմի շուրջ 15 ֆիզիոթերապևտներ բուժհաստատություններում հանդիպումների ու տնայցերի միջոցով զննումներ ու վերականգնողական թերապիաներ իրականացրին տարբեր վնասվածքներ ստացած ու դեռևս բուժման մեջ գտնվող զինվորների հետ։

«Հայաստան իմ առաջին այցը 2019-ին էր՝ ճիշտ համաճարակից առաջ։ Ես այդ ժամանակ միակ ֆիզիոթերապևտն էի, բայց այս տարի մեծագույն հաճույք էր, որ ինձ միացել էին Միացյալ Նահագների տարբեր ծայրերից 10-ից ավելի բժիշկներ։ Դեպքերի մեծ մասը, որոնց հանդիպեցինք, ներառում էին քրոնիկ ցավի կառավարում, վերքերի խնամք, անդամահատվածների ուսուցում, չոր ասեղնաբուժություն, ողնաշարի ու վերջույթների մանիպուլյացիա ու մոբիլիզացիա և, իհարկե, վարժությունների կիրառմանն ուղղված կրթություն։ Բազմաթիվ զինվորներ ունեին բեկորային վնասվածքներ, որոնք ԱՄՆ-ում առհասարակ չենք հանդիպում»,- նշում է ֆիզիոթերապևտ Քրիստինա Քորոյանը, ով կարծում է, որ իր նման շատ բժիշկների Հայաստան վերադառնալու ցանկությունը պայմանավորված է տեղի մարդկանց հյուրընկալությամբ ու ջերմությամբ, համեղ խոհանոցով և Հայաստանի հարուստ պատմությամբ։

Որակյալ բուժօգնություն ստանալը մարդու իրավունք է ժամանակակից աշխարհում։ Հաշվի առնելով, որ բժշկական շատ ծառայություններ դեռևս շարունակում են դժվար հասանելի լինել Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներում՝ տեղական և միջազգային բժշկական առաքելությունները, ի թիվս ՔՈԱՖ-ի առողջապահական ծառայությունների և ինստիտուցիոնալ ներդրումների, այն ջանքերն են, որոնց միջոցով ՔՈԱՖ-ը փորձում է լրացնել գյուղական համայնքներում առողջապահական ռեսուրսների բացը՝ անվճար հետազոտություններ անցնելու հնարավորություն տալով հարյուրավոր բնակիչների։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 1, 2025
Կատեգորիա

Կանխարգելելի մահացության հաղթահարումը Հայաստանում. խոստումնալից արդյունքներ Դսեղի պիլոտային ծրագրից

September 3, 2025
Կատեգորիա

Learning to Save Lives–First Aid Takes Center Stage in Rural Armenia

September 1, 2025
Կատեգորիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դսեղի առողջության կենտրոն

September 1, 2025
Կատեգորիա

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը՝ հանուն գյուղաբնակների

September 1, 2025
Կատեգորիա

3 խոշոր ենթակառուցվածքային ներդրումներ Լոռու մարզում