Դեբետ՝ դբա լավը, դբա ՍՄԱՐԹ-ը
Հունվարի 18, 2022
Արդեն մեկ տարի է, ինչ Լոռու մարզի Դեբետ գյուղը «դբա լավից» անցում է կատարել «դբա ՍՄԱՐԹ-ը»: Կանաչի մեջ ոտից գլուխ թաղված գյուղն ունի ժամանակակից համայնքապետարանի շենք, փողոցային լուսավորություն, ավտոբուսի կանգառ, գրադարան, իսկ շուտով` նաև գեղեցկության սրահ, բուլանժերի, ժամանակակից դպրոց, մանկապարտեզ և այլ բիզնեսներ ու ենթակառուցվածքներ:
Հայաստանի միակ ՍՄԱՐԹ գյուղի բնակիչները շարունակում են իրենց գյուղական գործերը` հող են փորում, այգի մշակում, գուլպա գործում, պլեճ անում:

Դեռ ոչ մի հյուրի չի հաջողվել 80-ամյա Սվետա տատի մոտից առանց հյուրասիրության «ճողոպրել»։

Գյուղական էսքիզ։

Քրիստինեն աղջկան՝ Վիկտորյային, խմոր գնդելն է սովորեցնում։

Աղջիկները դպրոցից տուն են գնում:

Սագերը դուրս են եկել առավոտյան զբոսանքի։

Վեներա տատը թոշակի անցնելուց հետո սկսել է ակտիվ ձեռագործությամբ զբաղվել։

Արենն ու Էրիկն աղունիկ են թռցնում:

Գայանեն պատրաստվում է ճագարներին կերակրել։

Դեբետում ձմեռը պահածոներով «զինված» են դիմավորում։

11-ամյա Գագիկը կրակը թեժացնում է պլեճ անելու համար:

Ձյունը դեռ գյուղ չի հասել։

Դեբետի ամենահայտնի գուլպա գործող Ռիման է։ Նրա գործած գուլպաները Դեբետից դուրս էլ մեծ պահանջարկ ունեն։

4-ամյա Գոռն ու Ալեքսը մանկապարտեզում կիսատ թողած խաղը շարունակում են տանը:

Լուսանկարիչ Արեգ Բալայանի հայտնի բլոջիկները հասել են Դեբետ։