Լեռնապատ` լեռներին մոտ

September 1, 2025
Photoblog

Այստեղ մեծահասակները լեռնապար են պարում (և ոչ միայն), իսկ երեխաներն ԱԹՍ-ներ են թռցնում լեռներից էլ վեր։ Լոռու մարզի Լեռնապատ գյուղը հայտնի է իր մեծահասակների պարի համույթով ու ԱԹՍ-ների օդանավակայանով։

Աստեղ խորապես համոզված են, որ իրենց գյուղը գովազդի կարիք չունի։ Գյուղացիների մեծ մասը հասցրել է արդեն «հեռուստաաստղ դառնալ»։ Սակայն ոչ մեկին  «աստղայինը չի տարել»։ Նրանք նույն ոգևորությամբ շարունակում են անասնապահությամբ զբաղվել ու համեղագույն ազնվամորի աճեցնել։

Հյուրերին էլ բաց չեն թողնում առանց մի կուշտ կերակրելու ու դեսից-դենից զրից անելու։

Լեռնապատի ուրախ ավտոբուսը։

Ոչ ոք չի կարողանում անտարբեր անցնել Ռեքսի կողքով։

«…մասրենին չգիտի և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է…» Հ.Սահյան

Արտավազդը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում։ Ճագարաբուծությունը երկու անչափահաս տղաների գաղափարն է։

Ձմեռը Լեռնապատում համով ու գունավոր է լինելու։

Ռուզանի պահածոներն առանձնահատուկ համով են ստացվում, քանի որ պատրաստելիս նա միշտ երգում է։

Քրոջ բացակայության ժամանակ Նարինեն է խնամում ճագարներին։

Մի տուն լիքը մանուկներ։

Ռուզանի մոտ միացել է «բազմաֆունկցիոնալության» ռեժիմը։ Նա պահածոներ պատրաստելուն զուգահեռ հացի համար խմոր է հունցում։ Քաղաք պիտի գնա` թոռներին տեսնելու։

Էդմոնը մանկապարտեզ չի հաճախում, որովհետև երբ զարմիկներով հավաքվում են, իրենց տունը վերածվում է մինի մանկապարտեզի։

Բուրդ չփխելու սեզոնը կամաց-կամաց մոտենում է իր տրամաբանական ավարտին։

Բացիկ Լեռնապատից։

Օգնեք կառուցել ավելի պայծառ ապագա

Միացրեք ուժերը մեզ հետ և կիսվեք համագործակցության ձեր նորարարական գաղափարներով. Ձեր գործընկերությունը կարող է տևական ազդեցություն ունենալ այս երիտասարդ մտքերի կյանքի վրա՝ սնուցելով նրանց ներուժը և փոխակերպելով իրենց համայնքները գալիք սերունդների համար:

Նվիրաբերեք այսօր

Վերջին հոդվածներ

September 18, 2025
Կատեգորիա

Գոռ Պապոյան. կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն ՍՄԱՐԹացին

September 1, 2025
Կատեգորիա

«ՍՄԱՐԹաՑատկահարթակին» է մոտենում Մարի Բաղդասարյանը

September 1, 2025
Կատեգորիա

Էլեն Խառատյան. «ՍՄԱՐԹ-ը Հայաստանի ու աշխարհի մակարդակով հնարավորություններ է ընձեռում»

September 1, 2025
Կատեգորիա

Սևադա Հովհաննիսյան. Clocker-ից դբա ՍՄԱՐԹ

September 1, 2025
Կատեգորիա

Նարեկ Աղեկյանի ՍՄԱՐԹ ճամփորդությունը

September 1, 2025
Կատեգորիա

Տարոն Պետրոսյան. «ՍՄԱՐԹ-ի շնորհիվ սովորեցի լայն նայել աշխարհին»